Իրադարձություններ / 19.02.2023

Գիրք նվիրելու օրը ARARAT Թանգարանում

Գիրք նվիրելու օրը ARARAT Թանգարանում

Գիրք նվիրելու օրվա հետ կապված, ի շարս այլ մշակութային նախաձեռնությունների, Երևանի կոնյակի գործարանի ARARAT Թանգարանն իր այցելուներին մատուցեց հետաքրքիր անակնկալ։

Շրջայցի դասական ծրագրի ավարտին՝ ARARAT կոնյակների համտեսի ծիսակարգից հետո  այցելուներին ներկայացվեց օրվա խորհուրդը Հայաստանում և նվիրվեցին հուշանվեր գրքեր՝ X դարի հայ բանաստեղծ, փիլիսոփա Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» անգերազանցելի գլուխգործոցը թե՛ հայերեն, թե՛ այլալեզու թարգմանություններով։

Յուրաքանչյուր հուշանվեր կրում էր նաև յուրօրինակ նախաբան՝ Օրվա խորհուրդը ներկայացնող հակիրճ գրություն, որպեսզի տարիներ անց այս պոեմը վերընթերցելիս այցելուները վերհիշեն հայկական այս գեղեցիկ տոնը ջերմ հիշողությունների ներքո։

«Այս նախագծի շուրջ մտածելիս երկար քննարկում էինք և թիմի ներսում, և գրականագետների հետ, թե ինչ կարող ենք նվիրել, այնպես որ հայկական հարուստ գրական ժառանգություն մեջ Նարեկացու ընտրությունը պատահական չէր։ Բացի նրանից, որ «Մատյան ողբերգության»-ն   անընդհատ վերընթերցելու պոեմ է, այս ստեղծագործության հետ ARARAT Թանգարանի կապը բազմաչափ է:  Որպես ժառանգության պահպանման և ներկայացման վայրերից մեկը` մեր ստեղծագործական համագործակցությունները բազմիցս են անդրադարձել այդ գլուխգործոցին. մասնավորապես «ARARAT զրույցի երեկո» նախագծի հյուրերից մեկը՝ աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչը «Մատյան ողբերգության» բեմական անզուգական ընթերցանումների հեղինակն է», - նշում է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։

Այլ նորություններ

«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում
Նորություններ / 09.01.2024

«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում

Ի նշանավորումն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի, Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանն իր ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացում է «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրությունը։
Երևանի կոնյակի գործարանը Հայաստանի ազգային գրադարանին հանձնեց ARARAT կոնյակների պիտակների ժամանակակից նմուշները
Իրադարձություններ / 29.11.2023

Երևանի կոնյակի գործարանը Հայաստանի ազգային գրադարանին հանձնեց ARARAT կոնյակների պիտակների ժամանակակից նմուշները

Նոյեմբերի 24-ին Երևանի կոնյակի գործարանի «Convivial Reunion» մշակութային կորպորատիվ նախագծի շրջանակում գործարանի աշխատակիցներն այցելեցին Հայաստանի ազգային գրադարան։
ARARAT թանգարանն արժանացել է World Travel Awards մրցանակի
Նորություններ / 27.10.2023

ARARAT թանգարանն արժանացել է World Travel Awards մրցանակի

Երկրորդ տարին անընդմեջ ARARAT թանգարանն արժանանում է համաշխարհային մեծ համբավ վայելող «World Travel Awards» մրցանակաբաշխության Եվրոպայի լավագույն «Brandy Distillery Tour 2023» մրցանակի։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: