ARARAT կոնյակների պատմությունը
ARARAT առաջին հայկական կոնյակի կենսագրությունը շռայլության, կրքի ու վարպետության պատմություն է:

Գինեգործության մշակույթը Հայաստանում հաշվվում է ոչ մեկ հազարամայակ, սակայն այսօր աշխարհում հայտնի հայկական կոնյակը լույս աշխարհ է եկել միայն XIX դարի վերջին:
ԱվելինՀայկական կոնյակագործության սկիզբը դրվել է 1887 թվականին վաճառական և բարեգործ Ներսես Թաիրյանի կողմից, ով առաջին անգամ իր գործարանում ներդրեց սպիրտի թորման դասական ֆրանսիական տեխնոլոգիան:Այս քայլին նրան ոգեշնչել է իր զարմիկը՝ Վասիլի Թաիրովը. փորձառու գինեգործ և գիտնական: Ով, եթե ոչ նա կարող էր գնահատել բնության շռայլ նվերը՝ Արարատյան դաշտի եզակի պայմաններն ու տեղական խաղողի բարձր որակը:
Ընկերների և բարեկամների ֆինանսական աջակցությամբ ձեռք բերվեցին շարանտական տեսակի թորման սարքեր, տարածքը վերափոխվեց սպիրտների հնեցման համար: Ձեռնարկատիրական հոտառությունը չդավաճանեց եղբայրներին. Նրանց նախաձեռնությունը դարձավ տեխնոլոգիական թռիչք և նոր հնարավորություններ բացեց Հայաստանում կոնյակագործության համար:
Թաքցնել
Ընդամենը քառորդ դար հետո հայկական կոնյակը հասավ միջազգային ճանաչման, իսկ նրա արտադրությունը ձեռք բերեց իրապես կայսերական թափ:
Ավելին1899 թվականին հաջողակ ձեռնարկությունը վաճառվեց «Շուստով և որդիներ» ռուսական ընկերությանը: Նոր սեփականատերերը՝ եռանդուն արդյունաբերողները, վերակառուցում են գործարանը տեխնիկայի վերջին խոսքով և աշխատանքի ներգրավում լավագույն մասնագետների: Նրանցից մեկը՝ Մկրտիչ Մուսինյանցը՝ հայտնի տեխնոլոգը և բացառիկ բաղադրատոմսերի հեղինակը, դառնում է գործարանի անփոփոխ կառավարիչը:
Հենց նրա առաջնեկը՝ տեսակավոր «Ֆին-Շամպայն Ընտիր» (1902) կոնյակը, կարողացավ նվաճել բծախնդիր մրցատյանի սիրտը և Շուստովներին բերել Գրան-պրի Ֆրանսիայում տեղի ունեցած ցուցահանդեսին, ինչպես նաև «Նորին Կայսերական Գերազանցության պալատի մատակարար» կոչում: Շնորհիվ այդ տաղանդավոր մարդկանց անձնական ավանդի արտադրության զարգացման գործում XX դարի սկզբում հայկական կոնյակը նվաճեց իրապես միջազգային հռչակ:
Թաքցնել
Նույնիսկ հեղափոխական ցնցումները ոչ միայն չկարողացան սասանել կոնյակագործության կարևորությունը, այլև ընդգծեցին նրա՝ ազգային արժեք կարգավիճակը:
ԱվելինԵվ այնուամենայնիվ, հայկական կոնյակի բազմաթիվ պարգևներն ու համաշխարհային փառքը չէին, որ դարձան Մկրտիչ Մուսինյանցի գլխավոր վաստակը, այլ նրա հիմնած և առ այսօր Երևանի Կոնյակի Գործարանում խնամքով պահպանվող սպիտների թանկարժեք պաշարը: Երբ Հայաստանը բռնկվեց հեղափոխության կրակով, որն ուղեկցվում էր կոտորածներով և կողոպուտներով, կոնյակի սպիրտների պաշտպանությունը Մուսինյանցից պահանջեց քաջություն և վճռականություն:
Սպիրտների կորուստը կոչնչացներ հարյուրավոր մարդկանց աշխատանքը և ինքնին արտադրության ապագան: Սակայն գործարանը փրկվեց, և հեղափոխությունից հետո՝ որպես գերարժեքավոր հայկական ձեռնարկություն ազգայնացվեց: 1923 թվականին Հայաստանում ալկոհոլ արտադրող այլ ընկերությունների հետ միասին դարձավ «ԱՐԱՐԱՏ» տրեստի մի մասը:
Թաքցնել
Խորհրդային ժամանակահատվածը աշխարհին նվիրեց ARARAT լեգենդար կոնյակների մի ամբողջ տեսականի, իսկ հայկական կոնյակագործությանը՝ Հրազդան գետի աջ ափին գտնվող նրա հոյակերտ շենքը:
ԱվելինԽորհրդային միության ժամանակաշրջանում հայկական կոնյակի ամենավառ ձեռքբերումները անքակտելիորեն կապված են Մարգար Սեդրակյանի անվան հետ: Անվանի մասնագետ, անխոնջ ստեղծող ու հանճարեղ վարպետ. նա իր ամբողջ կյանքը և ստեղծագործական ուղին նվիրել է Հայաստանին,որին սիրում էր անձնվիրաբար: Նրա ստեղծած հայտնի կոնյակներից յուրաքանչյուրը՝ Ախթամար, Նաիրի, Դվին, հիշատակի տուրք են հայրենի երկրի բազմադարյան մշակույթին ու պատմությանը:
Համամիութենական և համաշխարհային մրցույթներում նրա ստեղծագործությունները նվաճել են բազմաթիվ ոսկե և արծաթե պարգևներ,իսկ Սեդրակյանին արժանացրել «Վարպետաց վարպետ» և «Համտեսի ասպետ» կոչմանը: Սակայն վարպետի ամենանշանակալի հաղթանակը դարձավ կոնյակի արտադրության զարգացումը և 1953 թվականին նրա տեղափոխումը Երևանի Կոնյակի Գործարանի նորակառույց շենք:
Թաքցնել
1998 թվականին Երևանի կոնյակի գործարանն ընդգրկվեց միջազգային Pernod Ricard Group ընկերության պրեմիում դասի ալկոհոլային արտադրության համաշխարհային առաջատարի կազմում՝ ARARAT կոնյակների համար միջագգային շուկայում զարգացման նոր հնարավորություններ բացելով:
Ավելին