Իր վառ համով ARARAT կոնյակը պարտական է ամենից առաջ Արարատյան դաշտի կլիմայական պայմաններին, տեղական հողի և խաղողի տեսակների բազմազանությանը: Յուրաքանչյուր սեպտեմբեր հողագործները իրենց ընտանիքների հետ միասին սկսում են բերքահավաքը: Աշխատանքը եռում է արևածագից մինչև մայրամուտ, որպեսզի պտուղները չկորցնեն իրենց համային հատկանիշները:
Խաղողի հյութ ստանալու համար Երևանի Կոնյակի Գործարանի մասնագետներն օգտագործում են օդաճնշիչ մամլիչ՝ նախատեսված թանկարժեք շամպայնի գինիների համար. միայն կորիզներն ու նրբամաշկը չվնասող նուրբ ճզմումն է թույլ տալիս պահպանել հայկական խաղողի հագեցած բույրը: Մթերումից հետո բնական խմորման արդյունքում հյութից ստացվում է բարձրորակ սպիտակ գինի՝ կոնյակի սպիրտի հետագա թորման համար անհրաժեշտ գինենյութ: