Բարի գալուստ Հայաստան, հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրան, ԱՐԱՐԱՏ կոնյակի ջերմ եւ հյուրընկալ հայրենիք: Սկսեք ձեր անմոռանալի ճանապարհորդությունը մի վայրից, որտեղ միահյուսվել են պատմությունը եւ արդիականությունը, ավանդույթները եւ փորձարարությունը, առատաձեռնությունը եւ ստեղծագործական միտքը․ ԱՐԱՐԱՏի աշխարհից:
Բացահայտե՛ք դարերի պատմություն ունեցող հայկական կոնյակն ու դրա պատրաստման գաղտնիքները մեր թանգարանի 360 աստիճան շրջայցի օգնությամբ, որը հնարավորություն է տալիս այցելել ԱՐԱՐԱՏ թանգարան մի քանի հպումով։ ԱՐԱՐԱՏ թանգարան և ճամփորդություն, և նշանակետ
Այցելել թանգարան
Ոլորել ներքեւ

Հայաստան

ԱՐԱՐԱՏ-ը խորհուրդ է տալիս
Բացահայտեք դարավոր մշակույթը եւ ծանոթացեք Երևանի կոնյակի գործարանի պատմությանը։

Բացահայտեք պատմություններ, որ երբևէ չեք լսել

Թաքնված Երևան
Հայաստան
Նկարներ

ԵՐԲ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ

Կլիման և եղանակները
Հայաստանն ունի կոնտինենտալ կլիմա՝ ցուրտ ձմեռներ, լի տեղումներով, երկրի հյուսիսային հատվածում և տաք ամառներ։ Հայաստան ալցելելու լավագույն ամիսները ապրիլն ու մայիսն են։ Վայելելու համար երկրի բարիքները խորհուրդ է տրվում երկիր գալ ամռան առաջին ամիսներից մինչև աշնան սկիզբ։ Բայց մենք վստահ ենք, որ Հայաստանում դուք կգտնեք ձեզ հետաքրքրող ժամանց տարվա ցանկացած եղանակին։
Կլիմա
-5-ից +42
Արժույթ
հայկական
դրամ (AMD)
Ժամանակային գոտի
UTC + 4
Երթևեկություն
աջակողմյան
Գարուն
Ապրիլին և մայիսին եղանակը սկսում է տաքանալ, իսկ բնությունը ծաղկել։
Ամառ
Ամռանը, երբ ջերմաստիճանը հասնում է իր գագաթնակետին, տեղացիները նախընտրում են զովանալ Սևանա լճի ափին։
Աշուն
Աշնանը Հայաստանում տաք է, առանց քամու, ներկված ոսկեգույն երանգներով և լի հյութեղ մրգերով։
Ձմեռ
Ձմռանը Հայաստանում բավականին ցուրտ է, երբեմն առատ ձյունով հատկապես լեռնային հատվածներում։ Իսկ ձմեռային սպորտի սիրահարները հետաքրքիր ժամանց կարող են անցկացնել Ծաղկաձորում։
Օդանավով
Մեքենայով
Գնացքով
Հայաստան հասնելու լավագույն և ամենահեշտ միջոցը ինքնաթիռն է դեպի Երևան, Զվարթնոց միջազգային օդանավակայան: Հայաստանը շատ հարմար է բյուջետային ճամփորդի համար — կան ուղիղ չվերթներ մատչելի արժեքներով: Ընտրիր ձեզ ամենահարմարը և վայելիր հանգիստը Հայաստանում։

Որտեղ մնալ

Ընտրեք թե որտեղ եք ցանկանում մնալ Հայաստանում բազմաթիվ հյուրընկալ և պրեմիալ հյուրանոցների ցանկից։
Opera Suite Hotel

Opera Suite Hotel-ը սյութ դասի նրբաճաշակ ու հարմարավետ հյուրանոց է Երևանի կենտրոնում: Տեղակայված լինելով աշխարհի ամենահին, բայց ժամանակակից քաղաքներից մեկում՝ այն նոր շունչ է հաղորդում միջավայրին և ապահովում է անմոռանալի հանգիստ: Այն ունի բոլոր անհրաժեշտ պայմաններն ինչպես ընտանեկան, այնպես էլ գործնական ճամփորդությունների համար:

Կարդալ ավելին
Armenia Marriott Hotel Yerevan

Շքեղություն, նրբաոճություն և բացառիկ հարմարություններ: «Արմենիա Մարրիոթ Հոթել Երևան»-ն իր հյուրերին ողջունում է անզուգական տեղադրությամբ և հարմարություններով. շքեղ անկողնային պարագաները, գերարագ համացանցը, մարմարե լոգարաններն ու ձայնամեկուսիչ պատուհանները կապահովեն բացառիկ հարմարավետություն: Հյուրանոցի ռեստորանների համեղ ուտեստները ևս մեկ անմոռանալի հիշողություն կդառնան շնորհիվ իտալական խոհանոցի, միջազգայնորեն սիրված ուտեստների և նրբաոճ լաունջ բարի:

Կարդալ ավելին
Grand Hotel Yerevan

«Ձեր ճանապարհորդությունն այնտեղ, ուր հանդիպում են արևելքն ու արևմուտքը: Նրբաոճ և ժամանակակից, „Գրանդ Հոթել Երևան“-ն աչքի է ընկնում իր 1928 թ. նորդասական շենքի շնորհիվ: Երևանի կենտրոնում տեղակայված այս հյուրանոցը Հայաստանի հին և ժամանակակից պատմության ու մշակույթի մարմնավորումն է: Տանիքում գտնվող լողավազանի, մարզասրահի, սաունայի և առանձին սենյակներով ժամանակակից բիզնես կենտրոնի շնորհիվ այն կատարյալ ընտրություն է թե՛ գործարար մարդկանց, և թե՛ զբոսաշրջիկների համար:

Կարդալ ավելին
The Alexander

«Շքեղ հյուրանոց՝ անգերազանցելի սպասարկմամբ և բացառիկ հարմարություններով: Երևանի սրտում տեղակայված գերող և մեկուսացած „The Alexander“ հյուրանոցը հյուրերին առաջարկում է ժամանակակից ձևավորմամբ, տպավորիչ ոսկե շեշտադրումներով և նուրբ հայկական նախշերով բարձրակարգ համարներ: Հյուրանոցի բարերն ու ռեստորանները կգոհացնեն ամենապահանջկոտ հյուրերին, իսկ անմրցելի գեղեցկության սրահը, հագեցած մարզասրահը և քաղաքի պատմական հորիզոնին նայող փակ լողավազանը հանգիստը կդարձնեն անմոռանալի:

Կարդալ ավելին

ՈՐՏԵՂ ԵՎ ԻՆՉ ՀԱՄՏԵՍԵԼ

Հայկական մշակույթի և պատմության անբաժանելի մաս է կազմում տեղական հարուստ և բազմատեսակ խոհանոցը։ Վայելեք հայկական խոհանոցի առանձնահատկությունը և բացահայտեք Հայաստանի համը և բույրը։
Cascade Royal

Կասկադ Ռոյալ ռեստորանն ու լաունջը գտնվում է Շարլ Ազնավուրի թանգարանից ոչ հեռու: Իր շլացնող եւ ֆանտաստիկ տեսարանով՝ այն համարվում է Երևանի ամենագեղեցիկ վայրերից մեկը: Զարմանալի տեսարանով հիանալի ռեստորան: Այն լի է համեղ ուտեստներով, ֆանտաստիկ մթնոլորտով և հիանալի սպասարկումով: Ռեստորանից դուք կարող եք վայելել Երևանի և լեգենդար Արարատ լեռան գեղեցիկ տեսարանները:

ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿՆԵՐԸ ՄԵՆՅՈՒԻ ՄԵՋ
Mamoor

Մամուռ ռեստորանը բացվել է 2017թ-ի փետրվարին, Ֆրանսիացի խոհարարի կողմից: Այն նոր տիպի ռեստորան էր Երևանի համար, որտեղ ուտեստները կարող էին մարտահրավեր նետել և ոգեշնչել: Մեր շեֆ խոհարարը ցանկանում էր այնպիսի վայր ստողծել, որտեղ մարդիկ միշտ իրենց կզգային, ինչպես տանը: Մեր գաղափարն էր ստեղծել այնպիսի ռեստորան, որը ավելին էր քան պարզապես հրաշալի սնունդ մատուցող վայր: Ուստի մենք յուրաքանչյուր հյուրին հիշարժան փորձ ենք պարգևում:
Մամուռ ռեստորանում յուրաքանչյուրը կգտնի նրբաճաշակ միջավայր, համեղ խոհանոց և բարեհամբուր սպասարկում:
Այն գտնվում է Երևանի սրտում: Եվրոպական և կոնտինենտալ խոհանոցը բազմազան է և համադրվում է լավագույն գինիներով: Այստեղ դուք նաև կարող եք հետևել ձեր պատվերի պատրաստման ընթացին:
Երաժշտությունը հիմնականում ֆոնային է: Բլյուզից ջազ, ջազից ժողովրդական, դուք կարող եք ունկընդրել կենդանի կատարումներ ամեն հինգշաբթի և շաբաթ երեկոներին մինչեւ կեսգիշեր:
Մենք հրավիրում ենք ձեզ գալ և համտեսել մեր նոր մենյուն: Մամուռը կատարյալ ընտրություն է թե՛ ընտանեկան ճաշերի և թե՛ ընկերների հետ հանդիպումների համար: Մամուռը այն վայրն է, որտեղ ավանդույթերը համատեղվում են խոհարարների կրեատիվ լուծումների հետ, որտեղ յուրաքանչյուր գուրման կգտնի համային գերազանց համադրություններ և կստանա բացառիկ տպավորություններ:

ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿՆԵՐԸ ՄԵՆՅՈՒԻ ՄԵՋ
Mozaic Sky

Մոզաիկ սքայ ռեստորանից բացվում է անկրկնելի մի տեսարան ողջ Երևանի վրա: Հնագույն և մշտապես երիտասարդ քաղաքի մի տեսարան, որը թռչնաբարձունքից գրավում է ողջ շրջակայքը: Կարծես թե, այնքան մոտիկ է լեգենդար Արարատը, իսկ հակառակ կողմից տեղակայված է Ազատության հրապարակը՝ հայկական ճարտարապետության մարգարիտը: Ամբողջ քաղաքն ափի մեջ է: Մոզաիկ սքայ ռեստորանի ճաշացանկին ծանոթանալով՝ մի պահ մոռացվում է ամեն ինչ: Ձեր առջև է ևս մեկ «խճանկար», որն արտացոլում է կոնտինետալ խոհանոցը: Այստեղ խառնվել են ոճերը, ավանդույթները և Արևմտյան Եվրոպայից մինչ ավանդական Հայաստանն ու Արևելքի էկզոտիկայի բաղադրատոմսերը: Առաջարկվող խորտիկները վկայում են ստեղծագործական մոտեցման մասին: Այստեղ Դուք կհանդիպեք կարագի մեջ մարմանդաեփ արված, մանր կտրատված գառան կոնֆիին: Ռոլեր և բարկահամ պրալինե, ֆիրմային թեթև բուսական չիպսեր, որոնց գաղտնիքները չեն բացահայտվում: Աղցանների բաժնում Ձեր ուշադրությանը կարժանանա ածուխի վրա պատրաստված բադի փափկամիսը մարինացված տանձի և սերուցքապանրային սոուսի մեջ պատրաստված չրերի հետ: Ապա կհամեմատեք համտեսածը տապակած հավի լյարդի, նռան սոուսի և կարամելիզացված խնձորներից պատրաստված խավարտի հետ: Անշուշտ, գրավում է նաև բանջարեղենային վոկ-աղցանը ձկով՝ պատրաստված ասիական ոճով: Անգամ այնպիսի դասական աղցաններ, ինչպիսիք են «Նիսուազը», «Կապրեզեն» և «Հունականը», մատուցում են միայն այս ռեստորանին բնորոշ ոճով: Ինչ վերաբերվում է հիմնական ուտեստներին, ապա այստեղ ներկայացված է մի ողջ պատկերասրահ, որի միայն թվարկումն արդեն իսկ հիացնում է՝ բադի դոշը «վասաբի» ոլոռի խյուսով և կեռասի սոուսով, գինու մեջ մարմանդաեփ արված գառան սրունքը, կարմրալողաթևիկի փափկամիսը հազվագյուտ «կամարգ» կարմիր բրնձով, սթեյք «Պորտո» սոուսով, գառան թիակը՝ խնկունու բույրով սերուցքային սոուսի մեջ և շատ այլ կերակրատեսակներ:
Մոզաիկ սքայ ռեստորանն իր մեջ մարմնավորում է ժողովրդավարությունն ու համերաշխությունը: Սա կատարյալ վայր է, որտեղ կարելի է զարմացնել արտասահմանից ժամանած հյուրերին: Իր հանգստության շնորհիվ՝ այս վայրը շատ հարմար է նաև գործնական հանդիպումների համար: Իսկ երեկոյան Երևանի լույսերը և թարմ օդը փոխանցում են անկրկնելի ռոմանտիկ մթնոլորտ: Ի դեպ՝ ամռանը տասնութերորդ հարկում գործում է նաև կոկտեյլ-բարը:

ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿՆԵՐԸ ՄԵՆՅՈՒԻ ՄԵՋ
Chinar

Կովկասյան և Անդրկովկասյան ժամանակակից խոհանոց: 300 արևային օրերը տարվա մեջ, հողը և հանքային ջրերը հարստացրել են Հայաստանը բույրերով, համերով և գույներով: Հայկական Չինար ռեստորանի կոլորիտը, համերը և բույրերը համեմված են հյուրասեր հայ ժողովրդի ազգային ավանդույթներով և սովորություններով: Այստեղի հարմարավետ մթնոլորտը կօգնի մեզ յուրաքանչյուր հյուրին դիմավորել այնպես, ինչպես դա կանեինք մեր տանը: Մենք սիրով կկիսենք Ձեզ հետ Հայաստանի ողջ հարստությունները:

ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿՆԵՐԸ ՄԵՆՅՈՒԻ ՄԵՋ
Sinatra Restaurant

Opera Suite Hotel-ի 12-րդ հարկում գտնվող Sinatra ռեստորանն իր նրբաճաշակ դիզայնով ու դեպի քաղաքի կենտրոն բացվող աննկարագրելի տեսարանով կդառնա Ձեր սիրելի վայրը՝ տարբեր առիթներ նշելու, սիրելիի հետ ընթրելու կամ պարզապես ընտանիքի հետ միասին հանգսիտը վայելելու համար:

ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿՆԵՐԸ ՄԵՆՅՈՒԻ ՄԵՋ
The Kond House

«Կոնդի Տունը» դասական երևանյան տուն է, որը վերածվել է բարի ու բացօթյա գրիլ բարի։ Այստեղ կարող եք համտեսել մեր իսկ աճեցրած մրգերից պատրաստված օղիները, որոնք մեր բարմեններն օգտագործում են յուրահատուկ կոկտեյլներում՝ հիմք դնելով հայկական միքսոլոգիային։ Դուք կարող եք միանալ աղմկոտ երեկույթներին Սարտր սրահում, կամ վայելել հանգիստ երեկոն ու խոսակցություններն ընկերների հետ չծխողների սրահում եւ այգում։ Այգուն կից բացօթյա լողավազանը շոգ երեւանյան ցերեկները կվերածի զով ժամանցի։

ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿՆԵՐԸ ՄԵՆՅՈՒԻ ՄԵՋ
Florence Restaurant

Բարձրաճաշակ ավանդույթներ և ժամանանակակից նրբագեղություն : Հանդիսությունների լայնարձակ սրահներ, բազմաժանր և բարձրաճաշակ կենդանի երաժշտություն, համեղ խոհանոց և բարձրորակ սպասարկում. «Florence» ռեստորանային համալիրում անցկացրած ժամանակը կգոհացնի անգամ ամենաքմահաճ հաճախորդներին:

ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿՆԵՐԸ ՄԵՆՅՈՒԻ ՄԵՋ
Provence Café Restaurant

Ներդաշնակություն և անբասիր սպասարկում: Հարմարավետ վայր, մեղմ երաժշտություն և յուրահատուկ ֆրանսիական ու իտալական ուտեստներ: Կարելի՞ է արդյոք պատկերացնել ֆրանսիական սեղանն առանց բադի պաշտետի, կամ իտալական հավաքույթն առանց ավանդական` ծովամթերքներով պատրաստված սև պաստայի: Իսկ խմիչքների լայն ընտրանու հետ համադրվելու դեպքում բարձր տրամադրությունն ապահովված է: Ես սա ընդամենը երկու օրինակ է նրա, թե ինչ է սպասում «Provence» ռեստորանի հյուրերին:

ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿՆԵՐԸ ՄԵՆՅՈՒԻ ՄԵՋ
Salon Restaurant

Սալոն. ռեստորան և ավելին…
Երևանի սրտում գտնվող «Սալոն» ռեստորանի հյուրերին սպասում են ուտեստներ հայկական և եվրոպական խոհանոցներից՝ բարձրակարգ խոհարարների մատուցմամբ: Այստեղ կարելի է համտեսել բոլորովին նոր կոկտեյլներ՝ ստեղծված միայն ռեստորանի հաճախորդների համար, ինչպես նաև բացառիկ, թարմ չանի լցնովի գարեջուր, որն ի տարբերություն լցնովի գարեջրի, գործարանում չի պաստերիզացվում՝ պահպանելով իր բացառիկ համը և թարմությունը:

ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿՆԵՐԸ ՄԵՆՅՈՒԻ ՄԵՋ
Charles Restaurant

Հաճելի ինտերիեր, նրբաոճ երաժշտություն, բարձրակարգ սպասարկում:
«Charles»-ը խորհրդանշում է կապը Հայաստանի և Ֆրանսիայի միջև. այն անվանվել է Շառլ Ազնավուրի և շատ ֆրանսիացիների պատվին: Երևանի ամենամարդաշատ վայրում գտնվող այս ռեստորանում մատուցվում են եվրոպական և ավանդական հայկական ուտեստներ, ինչպես նաև բարձրակարգ ու նրբահամ գինիներ: Ջութակի և դաշնամուրի կենդանի հնչյունները հյուրերի ժամանցը դարձնում են անմոռանալի՝ ստեղծելով զգացմունքային և անդորր տրամադրություն:

ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿՆԵՐԸ ՄԵՆՅՈՒԻ ՄԵՋ
Cactus Restaurant & Bar

Ջերմ ընդունելություն և մեքսիկական ու լատինաամերիկյան աշխույժ միջավայր:
Մարիաչի, տեկիլա, բարկ ուտեստներ. Մեքսիկա այցելած մարդիկ սա չեն մոռանա: Եվ «Կակտուս»-ում այս ամենը կա: Նրա բարն ամենահարուստն է իր ոգելից և զովացուցիչ խմիչքների, բացառիկ կոկտեյլների տեսականիով: Այս մեքսիկական անկյունը ողջունում է հյուրերին ավտոկանգառով, առաքմամբ, WiFi ինտերնետով և բազմաթիվ այլ անակնկալներով:

ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿՆԵՐԸ ՄԵՆՅՈՒԻ ՄԵՋ
Grammy Café

Կանաչապատ տարածք, հանգիստ երաժշտություն, համեղ ուտեստներ:
Երևանի սրտում գտնվող և Գրեմմի մրցանակակիրների լուսանկարներով ձևավորված այս սրճարանում մատուցում են հայկական, եվրոպական, սլավոնական ուտեստներ, ինչպես նաև անչափ համեղ խմորեղեն և աղադներ: Այն նաև հայտնի է իր կոկտեյլներով և թարմ հյութերով, որոնք պատրաստվում են Հայաստանում բարմենների մրցույթում առաջին տեղը զբաղեցրած բարմենի կողմից:

ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿՆԵՐԸ ՄԵՆՅՈՒԻ ՄԵՋ
Terrazza

Յուրահատուկ և համեղ խոհանոց, հանգիստ երաժշտություն, ռոմանտիկ մթնոլորտ:
Երևանի պետական դրամատիկական թատրոնի հարևանությամբ գտնվող «Terrazza»-ն առանձնանում է իր անբասիր սպասարկմամբ և շքեղությամբ, որը զգացվում է յուրաքանչյուր մանրուքի մեջ: Այստեղ կարելի է համտեսել եվրոպական՝ հատկապես ֆրանսիական և իտալական ուտեստներ, որոնք պատրաստված են ֆրանսիայում վերապատրաստված խոհարարի կողմից:

ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿՆԵՐԸ ՄԵՆՅՈՒԻ ՄԵՋ
Avenue by L’Orange

Նրբաոճ հարդարանք, հանգստացնող մթնոլորտ, ընթիք՝ մոմերի լույսի ներքո:
«Avenue by L’Orang»-ը յուրահատուկ վայր է խնջույքների, ընկերական և ընտանեկան հանդիպումների, գործնական բանակցությունների համար: Այն առաջարկում է եվրոպական տարբեր երկրների ուտեստների և մոտ 60 դասական կոկտեյլների բավականին մեծ տեսականի: Այստեղ հյուրերը կարող են վայելել նաև ֆրանսիական Richard սուրճը, որը մատուցվում է միայն Ֆրանսիայի լավագույն սրճարաններում:

ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿՆԵՐԸ ՄԵՆՅՈՒԻ ՄԵՋ
Simona

Կատարյալ վայր՝ կոկտեյլների, երաժշտության և վինիլի սիրահարների համար:
Քաղաքի կենտրոնում, սակայն աղմուկից հեռու տեղակայված այս բարը հնաոճ ներքին հարդարման, համեղ կոկտեյլների, հիանալի երաժշտության և բարեհամբույր սպասարկման յուրահատուկ համադրություն է: Անկախ նրանից, թե որտեղ են այցելուները վայելում իրենց խմիչքը, ներսում, թե պատշգամբում, այստեղ նրանք իրենց զգում են ինչպես ամենամտերիմ ընկերոջ տանը, ով հիանալի գիտե նրանց նախասիրությունները:

ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿՆԵՐԸ ՄԵՆՅՈՒԻ ՄԵՋ
Montmartre Restaurant & Cocktail Bar

Հաճելի մթնոլորտ, համեղ խոհանոց, բարձրակարգ սպասարկում:
Անչափ լուսավոր, ջերմ և զգացմունքային մեղեդիներով պարուրված «Montmartre»-ը գտնվում է «Փարիզ» հյուրանոցի տանիքում: Յուրահատուկ ձևավորմամբ անզուգական կոկտեյլներ, հիանալի երաժշտական կատարումներ հայտնի հայկական խմբերի և երգիչների կողմից, Երևանի և Արարատ լեռան անկրկնելի տեսարանը. այստեղ ամեն ինչ ստեղծում է կախարդական մթնոլորտ՝ այցելուների օրն ավելի հիշարժան դարձնելով և լցնելով հաճելի պահերով:

ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿՆԵՐԸ ՄԵՆՅՈՒԻ ՄԵՋ
Mezzo Classic House-Club

Բացառիկ խոհանոց և բազմաժանր կենդանի երաժշտություն:
Երևանի հենց սրտում գտնվող բարձրակարգ «Mezzo» ակումբն իր յուրօրինակ ձևավորման շնորհիվ տարբեր հատվածների է բաժանված: Հյուրերը կարող են վայելել Բարում առկա ըմպելիքների լայն տեսականին, հանգստանալ Կարմիր կամ Դարչնագույն լաունջ գոտում, ընթրել դասական ձևավորում ունեցող Ռեստորանում կամ վայելել Պարտեր հատվածում հնչող կենդանի երաժշտությունը, տրամադրությունն ու միջավայրը:

ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿՆԵՐԸ ՄԵՆՅՈՒԻ ՄԵՋ
Malkhas Jazz Club

Վայր, որտեղ ելույթ են ունենում հայկական ջազի լավագույն վարպետները:
Իր հիմնադրի՝ հանրահայտ ջազմեն մաեստրո Լևոն Մալխասյանի պատվին անվանված «Malkhas Jazz Club»-ը կատարյալ վայր է ջազի գիտակների և սիրահարների համար: Հայ երաժիշտների կենդանի կատարումների, համերգների և իմպրովիզների ջերմ, հանգստացնող, սակայն միևնույն ժամանակ աշխույժ մթնոլորտը, համադրվելով բացառիկ համեղ ուտեստների և խմիչքների հետ, անջնջելի հիշողություններ ու տպավորություններ կթողնի այցելուների սրտերում:

ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿՆԵՐԸ ՄԵՆՅՈՒԻ ՄԵՋ

Ինչ տեսնել

Մենք ձեզ կօգնեք բացահայտել Երևանի տեսարժան վայրերը։ Սկսեք ԱՐԱՐԱՏ թանգարանից, որտեղ ներկայացված է ավելի քան դարի պատմություն ունեցող հայկական կոնյակագործության պատմությունը և հարուստ ժառանգությունը, այնուհետև կայցելեք դասական արվեստի և ժամանակակից մշակույթի վայերը և կբացահայտենք Երևանի գույները։
Komitas

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը գտնվում է Երևանում՝ Կոմիտասի անվան զբոսայգում: Այն հանդիսանում է Հայաստանի մշակութային ժառանգության կենտրոններից մեկը: Թանգարան-ինստիտուտն ունի մշտական և ժամանակավոր ցուցադրության սրահներ, երաժշտական գրադարան, գիտահետազոտական կենտրոն և համերգասրահ, որտեղ պարբերաբար անց են կացվում կամերային, դասական, ժամանակակից, ինչպես նաև ժողովրդական և հոգևոր երաժշտության համերգներ: Կոմպոզիտոր և երաժշտագետ Կոմիտասի անհատականությունն ասոցացվում է հայկական ինքնության հետ: Մեծն երգահանի թանգարան-ինստիտուտում դուք կարող եք ծանոթանալ իր կյանքի, գործունեության պատմությանը, ինչպես նաև վայելել հայ նկարիչների և քանդակագործների աշխատանքները: Մշակույթի կենտրոնում շրջագայության ընթացքում ձեզ կուղեկցի Կոմիտասի կողմից 1912 թ. Փարիզում ձայնագրված բացառիկ երաժշտությունը:

Կարդալ ավելին
Ervand Kochar

Նկարիչ — արձանագործ Երվանդ Քոչարի /1899 — 1979/ թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման ու պրոպագանդման կարևորագույն կենտրոն է: 1923–1936 թթ. Փարիզում Քոչարը ստեղծեց Տարածական նկարչությունը /«Peinture dans lґespace»/ պլաստիկ -գեղարվեստական նոր արտահայտչաձև, որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ: Եվրոպական արվեստաբանական միտքը Քոչարին համարում էր ժամանակակից արվեստի այն ռահվիրաներից «որոնք մի քանի տարում վերափոխեցին արդի գեղանկարչության մասին պատկերացումներն ու տակնուվրա արեցին աշխարհը…»: Միայն Քոչարի թանգարանում և Փարիզի Պոմպիդու կենտրոնում կարելի է տեսնել քոչարյան արվեստի այն հրաշքը, որ կոչվում է «Տարածական նկարչություն»: Ներկայացված են նաև Ավանգարդի մեծերի հետ Քոչարի առնչությունների մասին վկայող հազվագյուտ փաստաթղթեր և մեծարժեք վավերագրեր: Հայ արվեստագետը ցուցադրվել է ժամանակի խոշորագույն վարպետներիª Պիկասոյի, Բրակի, Արպի, Բրանկուզիի, Լեժեի, Կիրիկոյի և այլոց կողքին: 1936թ. Քոչարը ներգաղթեց ԽՍՀՄ. հետևեցին բանտ, ստեղծագործական մեկուսացում, ինչն, անտարակույս, ազդեց Քոչարի ստեղծագործական ընթացքի վրա, բայց այս դեպքում գործեց հակազդման օրենքը: Իր դերն ունեցավ նաև 50–60-ականների խրուշչովյան «ձնհալը»… Այդ ժամանակահատվածը Քոչարի երևանյան շրջանի հանճարեղ թռիչքների, արթնացած հույսերի և այդ հույսերի փլուզման ժամանակն էր…

Կարդալ ավելին
Parajanov

Ականավոր կինոբեմադրիչ և նկարիչ Սերգեյ Փարաջանովի թանգարանը հիմնադրվել է 1988 թ., իսկ բացվել է 1991 թ. նրա մահից մեկ տարի հետո: Այն Երևանի ամենշատ այցելուներ հյուընկալող թանգարաններից մեկն է: Թանգարանում պահպանվում է Փարաջանովի ստեղծագործական ժառանգությունը՝ կոլաժներ, ասամբլյաժներ, ֆիլմերի էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, անձնական իրեր և ընկերների նվերներ, ընդհանուր առմամբ շուրջ 1600 առարկա:
Հեղինակի ինքնատիպ վերաբերմունքը կյանքի իրադարձությունների նկատմամբ, նրա պլաստիկ աշխարհընկալումն արտահայտված են նրա ստեղծագործություններում, որոնց մի մասը արվել էր բանտում. Փարաջանովը սովետական իշխանությունների կողմից շուրջ 15 տարի զրկված էր ֆիլմ նկարելու հնարավորությունից, որոնցից 1973–1977 թթ. և 1982 թ. անցկացրել է խիստ ռեժիմի ճամբարներում և բանտերում:
Սերգեյ Փարաջանովի ստեղծագործություններն իրենց համանմանը չունեն համաշխարհային արվեստում: Դրանք աչքի են ընկնում իրենց բարձր վարպետությամբ, վառ երևակայությամբ և սրամտությանբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք և փայլ է հաղորդում օգտագործված առարկաների և նյութի զանազանությունը: Ս. Փարաջանովի էսթետիկայի համակարգում առանձնակի տեղ է գրավում հայկական, արևելյան և եվրոպական արվեստների ավանդույթներով սնվող պլաստիկ արվեստը:

Կարդալ ավելին
Sarian

XX դարի մեծանուն նկարիչներից մեկի՝ Մարտիրոս Սարյանի (1880–1972) տուն-թանգարանը ստեղծվել է ԽՍՍՀ կառավարության որոշմամբ և բացվել է նրա կենդանության օրոք՝ 1967 թ. Նոյեմբերի 26-ին:
Թանգարանի շենքը բաղկացած է տնից, որտեղ Մ. Սարյանն ապրել է 1932–1972 թթ., և պատկերասրահից՝ կառուցված 1967 թվականին: Տուն-թանգարանի հավաքածուն եզակի է, քանզի հնարավորություն է տալիս ծանոթանալու Սարյանի ստեղծագործության բոլոր շրջանների հետ՝ սկսած առաջին գծանկարներից մինչև վերջին գեղանկարներն ու գրաֆիկական աշխատանքները:
Բացման օրվանից Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը Երևանի ամենաշատ այցելվող թանգարաններից է, իսկ նկարչի արվեստն արդեն շուրջ մեկ դար հանդիսանում է Հայաստանի այցեքարտը և հիմնական խորհրդանիշեր մեկը:

Կարդալ ավելին
Museum of Russian Art

Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) Երևանի գեղարվեստական օջախներից մեկն է: Այն ստեղծվել է 1980 թ. ճանաչված բժիշկ-գիտնական, պրոֆեսոր Արամ Աբրահամյանի մասնավոր հավաքածուի հիման վրա:
Թանգարանը ներկայացնում է 19 դ. վերջի – 20 դ. սկզբի համաշխարհային անուն ունեցող ռուս հեղինակների՝ Վ.Սերովի, Կ.Կորովինի, Մ.Վռուբելի, Ա.Արխիպովի, Մ.Նեստերովի, Ալ.Բենուայի, Ե.Լանսերեի, Ն.Ռերիխի, Ն.Գոնչարովայի, Զ.Սերեբրյակովայի, Բ.Կուստոդիևի, Կ.Սոմովի, Ն.Սապունովի, Ս.Սուդեյկինի, Պ.Կուզնեցովի, Կ.Պետրով-Վոդկինի, Ա.Կուպրինի, Ա.Լենտուլովի, Ռ.Ֆալկի, Ն.Ուդալցովայի, Ա.Դրևինի և այլոց գործերը:

Կարդալ ավելին
Erebuni

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Արգելոց-թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 3 նշանավոր հնավայրերի` Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա: Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով: Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում:

Կարդալ ավելին

Ժամանակն է հավաքել ճամպրուկը
և ստեղծել նոր պահեր։

Այցելեք Հայաստան և Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարան և բացահայտեք ավելի քան դարի պատմություն ունեցող լեգենդար հայկական ԱՐԱՐԱՏ կոնյակների պատմությունը և վարպետների ստեղծագործ էներգիան։
Ծովակալ Իսակով 2, Երևան,
0082, Հայաստանի Հանրապետություն
+374 10 540 000
Բացել քարտեզը