Այցելեք մեզ

ARARAT կոնյակը նոր կյանքի, բաց և խիզախ մարդկանց, ազատ և հյուրընկալ երկրի՝ Հայաստանի, խորհրդանիշն է:

Լինելով հնագույն քաղաքակրթությունների ժառանգորդ և խաղողագործության ու գինեգործության օրրան՝ Հայաստանն ապշեցնում է մշակութային ժառանգության հարստությամբ, կուսական բնության, ավանդույթների հոգևոր ուժով և վառ խառնվածքով մարդկանց տաղանդով:

Հենց այստեղ՝ արարատյան հողի վրա, բնության առատաձեռնության և ստեղծագործական էներգիայի միությունը նոր կյանք է տվել կոնյակագործությանը: Լեգենդար ARARAT կոնյակը իրավամբ համարվում է շատ սերունդների հպարտության առարկան և Հայաստանի խորհրդանիշներից մեկը ամբողջ աշխարհում:

Այցելել Հայաստան նշանակում է ճանապարհորդել մի աշխարհով, որտեղ միահյուսվում են պատմությունն ու այժմեականությունը: Աշխարհ, որի անքակտելի մասն է դարձել Երևանի Կոնյակի Գործարանը:

Հեռավոր 1887 թվականին Հայաստանում դասական կոնյակի արտադրության ի հայտ գալը տեխնոլոգիական առաջընթաց էր, իսկ այսօր արդեն անհնար է պատկերացնել ծանոթությունը այս երկրի հետ առանց ARARAT կոնյակի:

Ուստի այսօր Երևանի Կոնյակի Գործարանը՝ ARARAT կոնյակների տեսականու միակ և անփոխարինելի արտադրողը, աշխարհի բոլոր անկյուններից ժամանող պաշտոական պատվիրակությունների,մշակութային գործիչների և զբոսաշրջիկների պարտադիր այցի վայր է:

ARARAT Museum գտնվում է Երևանի Կոնյակի Գործարանի հոյակերտ շենքում, որը վեր է խոյանում Հրազդան գետի աջ ափին: Հենց այստեղ է սկսվում ծանոթությունը գունագեղ Երևանի և լեգենդար հայկական ARARAT կոնյակի հետ: Առավոտյան 9-ից մինչև երեկոյան 8-ը, շաբաթական 7 օր հյուրընկալ էքսկուրսավարները խմբակային շրջայցեր են անցկացնում հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով: Ազնվական խմիչքի բազմադարյան պատմությանը և ժամանակակից արտադրության գաղտնիքներին ծանոթանալուց հետո սպասվում է երկու կամ երեք ARARAT կոնյակների համտես:

Դարձեք Երևանի Կոնյակի Գործարանի և ARARAT Museum հյուրը, հաղորդակից եղեք իսկական վարպետության պահերին և բացահայտեք հայկական կոնյակագործության պատմությունը:

Այցելեք մեզ

Դարձեք Երևանի Կոնյակի Գործարանի և ARARAT Museum հյուրը, հաղորդակից եղեք իսկական վարպետության պահերին և բացահայտեք հայկական կոնյակագործության պատմությունը:

Գրանցվել շրջայցի

Խաղաղության տակառ

Երևանի կոնյակի գործարանի §Խաղաղության տակառը¦ հիմնադրվել է 2001 թվականի նոյեմբերի 6-ին ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի: Տակառում հնացվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994 թ. կոնյակի սպիրտ: Տակառը կոչվում է §խաղաղության¦, քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Մինչ այդ անմիջապես տակառի վրա և նրան շրջապատող պատերին ԱՐԱՐԱՏ թանգարանի այցելուները թողնում են իրենց ստորագրությունները՝ կանչն ի նպաստ խաղաղության և ընդդեմ պատերազմի:

Տեսնել պատը

Կապ

Ծովակալ Իսակով 2, Երևան,
0082, Հայաստանի Հանրապետություն

Շրջայց` Երևանի Կոնյակի Գործարանում`:
+374 10 540 000
info_ybc@pernod-ricard.com

Пожалуйста, поверните устройство
для продолжения просмотра сайта

Հետևեք ARARAT ապրանքանշանի նորություններին և իրադարձություններին

ARARAT կոնյակների նորությունները պարբերաբար ստանալու համար, լրացրեք ստորև ներկայացված ձևաթուղթը:

Ինչպե՞ս կարող ենք Ձեզ դիմել.:

Ծննդյան ամսաթիվ*:

Մուտքագրեք նկարում պատկերված ծածկագիրը::

Շնորհակալություն

Ուղղեք Ձեր հարցը

Հարցեր ուղղելու, կարծիք թողնելու կամ խնդրի մասին հաղորդելու համար լրացրեք ստորև ներկայացված ձևաթուղթը:

Ինչպե՞ս կարող ենք Ձեզ դիմել.:

Ծննդյան ամսաթիվ*:

Խնդրում ենք ընտրել ցանկից, թե որ կետին է վերաբերում ԱՐԱՐԱՏ կոնյակի մասին Ձեր հարցը:*

  • որակ
  • որտեղից գնել
  • իսկություն
  • արտադրող
  • համագործակցություն
  • Այցելություն
  • այլ

Եթե ցանկանում եք այցելել Երևանի կոնյակի գործարան և ARARAT Museum, խնդրում ենք լրացնել «Այցելել» ձևաթուղթը:

Մուտքագրեք նկարում պատկերված ծածկագիրը::

Ձեր հարցումը ուղարկված է: Շնորհակալություն

Դարձեք Երևանի Կոնյակի Գործարանի ARARAT Museum-ի հյուրը

Շրջայց-համտեսի գրանցվելու համար կարող եք լրացնել ստորև ներկայացված ձևաթուղթը:

Ինչպե՞ս կարող ենք Ձեզ դիմել.:

Ձեր գտնվելու վայրը:

Ծննդյան ամսաթիվ*:

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇՐՋԱՅՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նախընտրելի ամսաթիվը.*

Շրջայցի նախընտրելի լեզուն.

Մուտքագրեք նկարում պատկերված ծածկագիրը::

Մենք շուտով կգրենք ձեզ ARARAT թանգարանում ձեր շրջայց-համտեսի օրը և ժամը հաստատելու համար:

Թող խաղաղության Ձեր ուղերձը որքան հնարավոր է շատ մարդ տեսնի՝ գտեք պատի վրա Ձեր գրառման հատվածը և տարածեք այն սոցիալական ցանցերում: