
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹ
ԱՐԱՐԱՏ Թանգարանը և Pernod Ricard խմբի մյուս ընկերություններն տարիներ շարունակ քարոզում են ալկոհոլային խմիչքների պատասխանատու օգտագործումը:
Մասնակցելով տարբեր արտադրական ասոցիացիաների, վերահսկող մարմինների և կառավարության ներկայացուցիչների հետ հաճախ անցկացվող մի շարք միջոցառումների՝ Pernod Ricard ընկերությունն ու իր մասնաճյուղերն ակտիվորեն խթանում են ալկոհոլային խմիչքների պատասխանատու օգտագործման սկզբունքները և չեն խրախուսում ալկոհոլի չարաշահումը:
Սատարելով ալկոհոլային խմիչքների պատասխանատու օգտագործման սկզբունքները՝ մենք հույս ունենք, որ մեր պաշտոնական էջի այցելուները այստեղ չեն հրապարակի նկարներ, վիդեո և այլ ցանկացած տեսակի կոնտենտ, որը
- Վերաբերում է ալկոհոլի ընդունման համար օրենքով սահմանված մինիմալ տարիքը չհատած (կամ նման տեսք ունեցող) անձանց, այդ թվում՝ ալկոհոլի օգտագործման համար օրենքով սահմանված մինիմալ տարիքը չհատած (կամ նման տեսք ունեցող) անձանց իրավիճակներում, որոնք ասոցացվում են ալկոհոլային խմիչքների օգտագործան հետ,
- Հրապարակված է ալկոհոլի օգտագործման համար օրենքով սահմանված մինիմալ տարիքը չհատած անձանց կողմից,
- Խրախուսում է ալկոհոլային խմիչքների օգտագործումն ալկոհոլի ընդունման համար օրենքով սահմանված մինիմալ տարիքը չհատած անձանց կողմից, ինչպես նաև դրանց հակաիրավական, անպատասխանատու օգտագործումը և չարաշահումը,
- Դրդում է ալկոհոլի չարաշահմանը, կամ պարունակում է քննադատություն այն անձանց հասցեին, ովքեր չեն օգտագործում ալկոհոլ,
- Ներկայացնում է ալկոհոլի անպատասխանատու օգտագործումը դրական կոնտեքստում. ներկայացնում է ալկոհոլի անպատասխանատու օգտագործումը այնպիսի իրավիճակներում, ինչպիսիք են՝ ավտոմեքնա վարելը, ցանկացած տեսակի տեխնիկա կառավարելը կամ ցանկացած տեսակի վտանգավոր գործողություններ իրականացնելը,
- Ենթադրում է, որ ալկոհոլի օգտագործումը բարձրացնում է ֆիզիկական գրավչությունը, տալիս է ինտելեկտուալ առավելություններ կամ դառնում է սեքսուալ հաջողությունների գրավական,
- Ենթադրում է, որ ալկոհոլի օգտագործում է բարձրացնում է ինքնավստահությունը, օգնում է լուծել անձնական կյանքում կամ հարաբերություններում առկա խնդիրները,
- Որպես առավելություն է ներկայացնում ալկոհոլի թունդ լինելը, սպիրտի մեծ քանակությունը կամ խմիչքի հարբեցնող ազդեցությունը,
- Պարունակում է ալկոհոլի օգտագործումը հակաիրավական, հակասոցիալական, ագրեսիվ կամ վտանգավոր պահվածքի կոնտեքստում.:
Ալկոհոլի պատասխանատու օգտագործման վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ այստեղ՝
- http://www.responsibledrinking.org
- https://www.drinkaware.co.uk/
- www.responsibility.org
- www.wise-drinking.com/app
Հարգելով ԱՐԱՐԱՏ Թանգարան էջի սկզբունքները՝ մենք նաև հույս ունենք, որ մեր պաշտոնական էջի այցելուները չեն հրապարակի այստեղ լուսանկարներ, վիդեո կամ այլ տեսակի ցանկացած կոնտենտ, որը
- Կապված չէ ԱՐԱՐԱՏ Թանգարանի և/կամ ԱՐԱՐԱՏ Հայկական կոնյակների հետ,
- Պարունակում է անպարկեշտ արտահայտություններ և/կամ լուսանկարներ,
- Վիրավորական են և/կամ ոչ կոռեկտ երրորդ անձանց և/կամ խմբերի նկատմամբ:
Եթե Ձեր հրապարակումը խախտում է վերը նշված կետերից որևէ մեկը, մենք իրավունք ենք վերապահոում այն հեռացնել:
ՈՐԱԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏ
1998 թվականից ի վեր Երևանի կոնյակի գործարանը հանդիսանում է Pernod Ricard միջազգային խմբի անդամ: Pernod Ricard ընկերությունը «աշխարհի խոշորագույն ալկոհոլային ընկերություններից մեկը» լինելուց բացի, նաև զարգացնում է ալկոհոլի օգտագործման մշակույթը: Այն հոգատարություն է շրջակա միջավայրի նկատմամբ: Այն պատասխանատվություն է աշխատակիցների, գործընկերներրի, ներդրողների, և իհարկե, սպառողների առաջ:
Pernod Ricard Group ընկերություն է, որին միևնույն չէ: