





- Բնութագիր
- Պահ
- Լեգենդ
30 տարի հնացմամբ ARARAT «Էրեբունի» կոնյակը առանձնանում է նուրբ անուշահոտությամբ: Չորամրգերի գայթակղիչ համերանգները ներդաշնակորեն միահյուսվում են բոված պնդուկի և թարմ նուշի նուրբ ազնվահամերով: Իսկ նուրբ և երկարատև հետհամը տալիս է հնացված կաղնեփայտին բնորոշ հաճելի տտիպություն՝ ծիրանի և սև սալորաչրի համադրությամբ:
Հնեցում ՝ 30 տարի: Թնդություն՝ 40%:
Անզուգական 30 տարի հնացմամբ ARARAT «Էրեբունի» կոնյակը միավորում է ավելի քան 30 հնագույն սպիրտներ, որոնք երկար տարիներ շարունակ Երևանի Կոնյակի Գործարանի մառաններում սպասել են իրենց ժամին: Այս հնագույն սպիրտները տալիս են ARARAT «Էրեբունի» կոնյակին հագեցած սաթի գույն՝ կարմրափայտի երանգներով: Իսկ ամենահին սպիրտը՝ 1934 թվականի, ընդգծում է այս խմիչքի բացառիկությունը:
ARARAT կոնյակներից ամենաարժեքավորը կրում է մ.թ.ա. 782 թվականին արքա Արգիշտի Ա-ի հրամանով կառուցված Էրեբունի ամրոցի անվանումը: Ուստի ARARAT «Էրեբունի» կոնյակի շքեղ փաթեթավորումը դրվագազարդված է հնագույն սեպագիր արձանագրությամբ, որի քարերին հավերժացել է հաղթական պահը՝ ապագա մայրաքաղաք Երևանի հիմնադրումը: