ԻՍԿԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ

ARARAT կոնյակը ձեռակերտ խմիչք է, որն ի հայտ է եկել Երևանի Կոնյակի Գործարանի հարյուրավոր վարպետների աշխատանքի արդյունքում:
Կարդալ ավելինARARAT կոնյակի արտադրությունը միաժամանակ սրտահույզ վերաբերմունքն է կոնյակագործության ավանդույթներին և ստանդարտներին, ինչպես նաև անվերջ կատարելության ձգտումը: Այսօր Երևանի կոնյակի գործարանը հագեցած է տեխնիկայի վերջին խոսքով, սակայն չնայած բարձր դասի սարքավորումների կիրառությանը, իսկական կոնյակի ստեղծման գործընթացը նախկինի պես իր աշխատակիցների կողմից ընկալվում է որպես իսկական արվեստ:
Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումն ու վարպետների խառնվածքը թույլ են տալիս պարբերաբար բարձրացնել արտադրության ստանդարտներն ու արտադրանքի որակը, իսկ անցյալի ավանդույթների նկատմամբ խորը հարգանքն ու իր գործին նվիրվածությունը այս լեգենդար խմիչքը հագեցնում են մարդկային ջերմությամբ:
Թաքցնել