Իրադարձություններ / 10.10.2022

ARARAT-ն աջակցել է «Երևանը երգում է Ֆորշի համար» խորագրով համերգային երեկոյին

ARARAT-ն աջակցել է «Երևանը երգում է Ֆորշի համար» խորագրով համերգային երեկոյին

Հոկտեմբերի 10-ին Dvin Music Hall-ում տեղի է ունեցել է «Երևանը երգում է Ֆորշի համար» խորագրով համերգային երեկոն, որի գործընկերն էր ARARAT կոնյակը: Հոբելյանական երեկոն նվիրված էր երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆորշի 55-ամյակին։

Նշանավորելով մաեստրոյի 55-ամյա հոբելյանը՝ Երևանի կոնյակի գործարանը պատրաստել է ARARAT «Երևան» կոնյակի հատուկ անվանական և սահմանափակ հավաքածու։ Երևանյան տաք գույներով լցված համերգային երեկոյի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան նորովի բացահայտելու ARARAT կոնյակի ամենաերևանյան եզրերը։

Համերգային երեկոն միավորեց մայրաքաղաքի մի քանի խորհրդանիշներ։ Երևանի կոնյակի գործարանը քաղաքի այն պատմական շինություններից է, որը հաստատակամորեն ձևավորել է Երևանի դիմագիծը։ Իսկ Ֆորշի ստեղծագործությունների կիզակետում մշտապես եղել է այն քաղաքը, որը բոլորիս կերտել է յուրովի, որին բոլորս ճանաչելով՝ բացահայտել ենք ինքներս մեզ։ Քաղաք, որի ամեն մի անկյուն լցված է բազմաթիվ պատմություններով և  հուշերով։

Այլ նորություններ

«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում
Նորություններ / 09.01.2024

«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում

Ի նշանավորումն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի, Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանն իր ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացում է «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրությունը։
Երևանի կոնյակի գործարանը Հայաստանի ազգային գրադարանին հանձնեց ARARAT կոնյակների պիտակների ժամանակակից նմուշները
Իրադարձություններ / 29.11.2023

Երևանի կոնյակի գործարանը Հայաստանի ազգային գրադարանին հանձնեց ARARAT կոնյակների պիտակների ժամանակակից նմուշները

Նոյեմբերի 24-ին Երևանի կոնյակի գործարանի «Convivial Reunion» մշակութային կորպորատիվ նախագծի շրջանակում գործարանի աշխատակիցներն այցելեցին Հայաստանի ազգային գրադարան։
ARARAT թանգարանն արժանացել է World Travel Awards մրցանակի
Նորություններ / 27.10.2023

ARARAT թանգարանն արժանացել է World Travel Awards մրցանակի

Երկրորդ տարին անընդմեջ ARARAT թանգարանն արժանանում է համաշխարհային մեծ համբավ վայելող «World Travel Awards» մրցանակաբաշխության Եվրոպայի լավագույն «Brandy Distillery Tour 2023» մրցանակի։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: