Նորություններ / 25.12.2018

ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակին երեկո Մոսկվայում

ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակին երեկո Մոսկվայում

Դեկտեմբերի 6-ին Four Season Hotel Moscow հյուրանոցի շքեղ «Մոսկովսկի» բարում տեղի ունեցավ Երևանի կոնյակի գործարանի կողմից վերջերս թողարկված ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակի թողարկմանը նվիրված երեկո: Միջոցառումը մի հարկի տակ էր հավաքել ապրանքանիշի գործընկերներին, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Երեկոյի հյուրերը մասնակցեցին բացառիկ համտեսի ծիսակարգին, որի շնորհիվ նորովի բացահայտեցին մաեստրո Շառլ Ազնավուրի արվեստի աշխարհը: Ծիսակարգից հետո հյուրերը վայելեցին էլեգանտ ընթրիք մեծն արտիստի երաժշտության նվագակցության ներքո՝ ակորդեոնի կատարմամբ: Միջոցառման մթնոլորտը լրացրեցին կուպաժի փաթեթավորման և շշի ցուցադրությունները, ինչպես նաև հատուկ երախտագիտության պատը՝ նվիրված երկու լեգենդների ՝ մաեստրո Ազնավուրի և ARARAT կոնյակի համագործակցությանը:

ARARAT Charles Aznavour Signature Blend-ը հանդիսանում է մեծն արտիստի և միջազգային բրենդի համատեղ աշխատանքի արդյունքը՝ սկսված դեռևս 2017 թվականին: Մեկ ու կես տարվա ընթացքում բացառիկ կոնյակի ստեղծման բոլոր փուլերին անմիջական մասնակցություն են ունեցել մաեստրոն և նրա ընտանիքը: Բացառիկ կուպաժը բաղկացած է հազվագյուտ հնագույն սպիրտներից, որոնք արտացոլում են Շառլ Ազնավուրի ստեղծագործական ուղու կարևորագույն պահերը:

1956: Առաջին հաղթանակի նոտաներ
Շառլ Ազնավուրի դեբյուտը Փարիզի Օլիմպիա համերգասրահում
1960: Համաշխարհային փառքի նոտաներ
“Je m'voyais déjà” երգի ստեղծումը, որի շնորհիվ Շառլ Ազնավուրը հայտնի դարձավ ողջ աշխարհում
1981: Հավերժական սիրո նոտաներ
“Une vie d'amour” (Հավերժական սեր) դասական հիթի ստեղծումը

ARARAT Charles Aznavour Signature Blend - ի սպիրտների միջին տարիքը՝ 25 տարի:

Այլ նորություններ

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: