Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստը
Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները: Աշխատանքային այցի շրջանակներում ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել են Երևանի կոնյակի գործարանի Արարատ թանգարան: