Իրադարձություններ / 20.03.2018

«Գողացված „Վռուբելի“ վերադարձը» ցուցահանդեսը

«Գողացված „Վռուբելի“ վերադարձը» ցուցահանդեսը

«Գողացված «Վռուբելի» վերադարձը» ցուցահանդեսը նվիրված Միխայիլ Վռուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» բացառիկ աշխատանքին և դրա վերադարձին բացվեց Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Աբրահամյանի հավաքածու):

Ցուցանմուշը, որի համար հատուկ սրահ է հատկացվել, ներկայացնում է նկարը պատմական կոնտեքստում և պատմում ոչ պակաս առեղծվածային գողության և մանրակրկիտ վերականգնման պատմությունը:

Ցուցահանդեսի կարևորությունը ընդգծվեց մի շարք միջոցառումներով, որոնց թվում էր «Լերմոնտով-Ռուբինշտեյն-Վռուբել» գրական-երաժշտական ներկայացման պրեմիերան, որը տեղի ունեցավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Ներկայացման հեղինակների դերում հանդես եկան Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը և ասմունքող Աննա Միքայելյանը:

Միխայիլ Լերմոնտովի «Դևը», Անտոն Ռուբինշտեյնի օպերան և Միխայիլ Վռուբելի աշխատանքները. մշակութային այս երեք ճյուղերի համադրումը հանդիսատեսին զգացմունքների մի նոր գամմա պարգևեց՝ էլ ավելի բացահայտելով ստեղծագործություններից յուրաքանչյուրը:

Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի խոսքերով Միխայիլ Վռուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» աշխատանքը բացառիկ տեղ է գրավում թանգարանի հավաքածուի մեջ ինչպես իր եզակի գեղարվեստական արժեքի, այնպես էլ ստեղծման և Ռուսական արվեստի թանգարանում հայտնվելու պատմության շնորհիվ: «Այս նկարի պատմության մեջ ճակատագրական դեր են խաղացել Սավվա Մամոնտովը, ռուսական թատրոնի պրիմա պարուհի Եկատերինա Գելցերը, պրոֆեսոր Արամ Աբրահամյանը և շատ ուրիշներ: Ցուցահանդեսի բարեհաջող անցկացման գործում առանցքային է եղել նաև «ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկո» միջոցառումը, որի առաջին խոսնակ Տրետյակովյան պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան խորապես աջակցել է պատշաճ կարգով նկարի ցուցադրությունը կազմակերպելու գործին»,- նշեց Մարինե Մկրտչյանը:

«ԱՐԱՐԱՏ թանգարանի համագործակցությունը այնպիսի մեծագույն նկարների հիանալի հավաքածու ունեցող թանգարանների հետ, ինչպիսին է Ռուսական արվեստի թանգարանը, միջթանգարանային համագործակցության մեկ այլ ձևաչափ է, որը, հուսով ենք, կշարունակվի բարեհաջող կիրառվել: Մեզ համար շատ կարևոր է և հաճելի տեսնել, թե ինչպես են ԱՐԱՐԱՏ թանգարանի տարբեր նախաձեռնությունները հանգեցնում համակարգված և շարունակական բնույթ կրող արդյունքների»,- ավելացրեց Երևանի կոնյակի գործարանի վաճառքների և շուկայավարության տնօրեն Կարին Մադելրիոն:

«Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» աշխատանքը թանգարանից գողացվել է 1995 թվ.-ին: 2017-ին 22 տարի միջազգային հետախուզման մեջ գտնվող նկարը հայտնաբերվել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից և պետական Տրետյակովյան պատկերասրահում վերանորոգվելուց հետո նույն տարվա նոյեմբերի 15-ին Մոսկվայում՝ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից փոխանցվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Վռուբելյան գլուխգործոցն իր վիթխարի գեղարվեստական արժեքից զատ նաև պատմական մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Այն ստեղծվել է Լերմոնտովի մահվան 50-ամյա տարելիցի առթիվ (1891 թ.) շքեղորեն նկարազարդված երկերի ժողովածուի համար:

Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 20-ը:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: