Իրադարձություններ / 20.10.2018

Salon du Chocolat Մոսկվայում

Salon du Chocolat Մոսկվայում

Հոկտեմբերի 18–21-ը Danilovsky Event Hall-ում տեղի ունեցավ Salon du Chocolat փառատոնը, որը Ռուսաստանում շոկոլադին նվիրված առանցքային միջոցառում է: Ավանդույթի համաձայն փառատոնի գործընկերն էր ARARAT լեգենդար հայկական կոնյակը:

Շոկոլադի փառատոնը հանդիսանում է նորարարական արտադրանքը և վերջին միտումները ներկայացնելու, ինչպես նաև ճանաչված հրուշակագործների հետ հանդիպելու և համտեսի արվեստին ծանոթանալու համար ամենահայտնի հարթակներից մեկը: Այս տարի փառատոնին մասնակցել է 80 կազմակերպություն և հրուշակագործներ աշխարհի 20 երկրից: Ռուսաստանի և արտասահմանից ժամանած փորձագետները հանդիպեցին մի հարկի տակ այցելուների հետ կիսվելու համար շոկոլադի պատրաստման եղանակներով և բաղադրատոմսերով, ինչպես նաև ցուցադրելու համար իրենց գիտելիքն ու փորձն այս ասպարեզում: Միջոցառման ամենասպասված հյուրերից մեկը «Ֆրանսիայի լավագույն շոկոլադագործ» կոչումը կրող մասնագետն էր, ով վարեց հետաքրքիր շոու և մասնակցեց միջոցառման արտ-նախագծին:

Սա առաջին տարին չէ, որ ARARAT լեգենդար հայկական կոնյակն աջակցում է միջոցառմանը: Զարմանալի չէ, որ ARARAT-ը հանդիսանում է փառատոնի մշտական գործընկերը, քանի որ կոնյակը և շոկոլադը դասական համադրություն են կազմում: Այդպես, միջոցառման չորս օրերի ընթացքում անց է կացվել 15 հանրային քննարկման ձևաչափի հանդիպում` նվրված կոնյակը և շոկոլադը միացնող «նուրբ համադրությունների արվեստին», որոնց մասնակցել են 350-ից ավելի այցելուներ: Հոկտեմբերի 20-ին անց է կացվել վարպետաց դաս Ֆրանսիայի լավագույն շոկոլադագործի մասնակցությամբ, որի ընթացքում հյուրերը բացահայտեցին 6 տարվա հնացում ունեցող ARARAT Անի կոնյակով դեսերտի պատրաստման գործընթացը: ARARAT-ը նաև կազմակերպել էր հատուկ միջոցառում, որտեղ հյուրերը վայելեցին լեգենդար կոնյակի հիմքով պատրաստված կոկտեյլներ, ինչպես նաև հնարավորություն ունեցան համտեսել ARARAT Անի կոնյակը Ֆրանսիայի լավագույն շոկոլադագործի կողմից հատուկ պատրաստված քաղցրավենիքի հետ միասին:

Այլ նորություններ

ARARAT կոնյակը՝ Օդեսայի միջազգային կինոփառատոնի պաշտոնական գործընկեր
Իրադարձություններ / 05.09.2021

ARARAT կոնյակը՝ Օդեսայի միջազգային կինոփառատոնի պաշտոնական գործընկեր

Օգոստոսի 14-21-ին Ուկրաինայի Օդեսա քաղաքում տեղի ունեցավ կինոինդուստրիայի սպասված իրադարձություններից մեկը՝ XII Օդեսայի միջազգային կինոփառատոնը:
Պետական Էրմիտաժ թանգարաևի և PERNOD RICARD ROUSS ընկերության համագործակցությունը
Նորություններ / 17.06.2021

Պետական Էրմիտաժ թանգարաևի և PERNOD RICARD ROUSS ընկերության համագործակցությունը

Պետական Էրմիտաժը ու Pernod Ricard Rouss ընկերությունը հայտարարում են եռամյա համագործակցության մեկնարկի մասին. Pernod Ricard Rouss-ը դառնում է աշխարհի խոշորագույն արվեստի թանգարաններից մեկի գործընկերը` պատիվ ունենալով համալրել Էրմիտաժ թանգարանի «Ընկերների ակումբը»։
Ռեժիսոր Ալեքսանդր Խանտի ARARAT «Մեկ երկնքի տակ» ֆիլմը
Նորություններ / 08.04.2021

Ռեժիսոր Ալեքսանդր Խանտի ARARAT «Մեկ երկնքի տակ» ֆիլմը

Ի նշանավորումն իր նոր փաթեթավորման, լեգենդար հայկական կոնյակը ներկայացնում է «Մեկ երկնքի տակ» ֆիլմը՝ գեղարվեստական արտահայտման նոր եղանակ, որը պատմում է իրական կոնյակի հավերժական արժեքների մասին, որոնցով նա շարունակում է ոգեշնչել և ոգեշնչվել։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: