«Օդեսայի 10-րդ հոբելյանական միջազգային փառատոն»


Հուլիսի 12-ից 20-ը ARARAT լեգենդար հայկական կոնյակի աջակցությամբ կայացավ Օդեսայի միջազգային կինոփառատոնը, որն այս տարի 10-րդ հոբելյանական անգամ էր անցկացվում:
Կինոփառատոնի ծրագիրն այս տարի առավել հագեցած էր, քանզի ընդգրկում էր հատուկ միջոցառումներ նվիրված հոբելյանին: Հյուրերի շարքում ինչպես ուկրանինական, այնպես էլ արտասահմանյան կինոոլորտի ճանաչված ներկայացուցիչներն էին, իսկ հատուկ հյուրերը դերասանուհիներ Ռոուզ Մաքգոուենը և Քաթրին Դենյովն էին: Հաղորդավարների դերում հանդես եկան Յանինա Սոկոլովան և Օլեգ Պանյուտան:
Փառատոնի արդյունքների համաձայն գլխավոր մրցանակին արժանացան երկու ֆիլմ՝ Նարիման Ալիևի «Տուն» և Լևան Ակինի «Իսկ հետո մենք պարում էինք»:
ARARAT լեգենդար հայկական կոնյակը հադես եկավ Օդեսայի 10-րդ հոբելյանական միջազգային կինոփառատոնի բացառիկ գործընկերոջ դերում՝ այսպիսով աջակցելով փառատոնի անցկացմանը 3-րդ տարին անընդմեջ: ARARAT-ը կինոփառատոնի բոլոր նշանակալի միջոցառումների անկրկնելի մասն էր:
Այլ նորություններ և իրադարձություններ



















































