Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողով


2018 թվականի հոկտեմբերին Հայաստանը հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը՝ ստանձնելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում երկամյա նախագահությունը: Գագաթնաժողովի գլխավոր գործընկերն էր Երևանի կոնյակի գործարանն իր ARARAT լեգենդար հայկական կոնյակներով:
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովն անց է կացվել «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում» թեմայի ներքո: Հավաքին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին ներկա են եղել 38 երկրի ղեկավարներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Մոնակոյի արքայազն Ալբեր Երկրորդը և այլոք:
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բազմաթիվ միջոցառումների շարքում կազմակերպվել է կազմակերպության մշակութային բազմազանությունը ի ցույց դնող Ֆրանկոֆոնիայի ավան, որտեղ գագաթնաժողովի մասնակից երկրները ցուցադրել են իրենց մշակույթն ու արվեստը: ֆրանկոֆոնիայի ավանում հատուկ տաղավարով ներկայացված է եղել նաև ARARAT լեգենդար հայկական կոնյակը: Այցելուները հնարավորություն են ունեցել համտեսել ARARAT կոնյակները և ծանոթանալ լեգենդար խմիչք հարուստ պատմությանը:
Այլ նորություններ և իրադարձություններ













































