«Փարաջանով:
Նռան գույնի ցուցահանդես»


Փետրվարի 12-ին Սոլյանկայի պետական պատկերասրահում նուռ գցելու տեղ չկար. այստեղ կայացավ նկարիչ և ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված «Նռան գույնը ցուցահանդեսի» բացումը:
Մեծն Սերգոյի ստեղծագործության սահմաններին ճշգրիտ համապատասխանությամբ կառուցված պատկերասրահի տարածքում բացման հյուրերը` Ալյոնա Դոլեցկայան, Վասիլի Ծերեթելին, Վենիամին Սմեխովը, Յուրի Նորշտեյնը և Անդրեյ Խրժանովսկին, Գոռ Նահապետյանը, Մարկ Գարբերը, Արտեմի Տրոիցկին, Արինա Շարապովան, Ագնիա Կուզնեցովան, Վերա Գլագոլևան, Պավել Դերևյանկոն, Լյուդմիլա Պետրուշևսկայան, Լորա Գուերոն և այլք, դիտում էին Սերգեյ Փարաջանովի թանգարանի ֆոնդերից (Երևան), Կինոյի թանգարանից (Մոսկվա) ստացված եզակի ցուցանմուշներն ու Փարաջանովի ընկերների անձնական արխիվներից արտեֆակտները, որոնց մեծ մասը Մոսկվայում նախկինում չի ցուցադրվել:
Բացման արարողության շրջանակներում առանձին պրեմիերա դարձավ Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանի առիթով թողարկված «Ախթամար» կոնյակի հատուկ կոլեկցիոն շարքը: Հյուրերը վայելում էին ռեժիսորի վառ կյանքն ու կինոյի պատմության մեջ նրա թողած խոր հետքն արտացոլող հարուստ և հագեցած համ-հետհամային զգացողությամբ Limited Edition «Ախթամարը» ինչպես նաև համանուն կոնյակի հիման վրա հեղինակային կոկտեյլներ: Կոկտեյլների կազմում նռան (ցուցահանդեսի խորհրդանիշի), թուզի և կոճապղպեղի հագեցած նոտաները ընդգծում էին «ԱՐԱՐԱՏ» կոնյակի խորը և վառ համը: Pomegranate Tini ԱՐԱՐԱՏ էքսկլուզիվ կոկտեյլը հատուկ ստեղծվել է բացման հանդիսավոր արարողության համար և ներդաշնակ էր նռան գույներով ձևավորված ցուցահանդեսի ընդհանուր թեմայի ու ոճի հետ:
Այլ նորություններ և իրադարձություններ





















