«Ոսկե դիմակ» փառատոնի հոբելյանական երեկո


Մարտի 27-ին Եվգենի Վախթանգովի անվան թատրոնում լեգենդար հայկական ԱՐԱՐԱՏ կոնյակի աջակցությամբ կայացավ «Ոսկե դիմակ» փառատոնի հոբելյանական երեկոն: Հանդիսությունը նվիրված էր մասնագիտական տոնին` Թատրոնի միջազգային օրվան և մեկտեղել էր մայրաքաղաքային թատրոնների դերասաններին, ռեժիսորներին և աշխատակիցներին, ինչպես նաև «Ոսկե դիմակ» փառատոնի ընկերներին: Միջոցառման հյուրերն էին Սնեժանա Գեորգիևան, Հովհաննես Պողոսյանը, Եվգենի Զաբոլոտնին, Ելենա Զախարովան, Վադիմ և Իգոր Վերնիկները, Ալեքսանդր Գաֆինը, Կատյա Բոչավարը, Դարյա Մարչիկը, Իրինա Ապեկսիմովան, Յուլիյա Ռուտբերգը, Իգոր Կոստոլևսկին, Եվգենի Կնյազևը, Անատոլի Բելին և այլք:
Երեկոյի ընթացքում հյուրերը դիտեցին հատուկ հոբելյանի առիթով ստեղծված բեմադրությունը: Բեմադրության ժամանակ ամեն կերպ օգտագործվում էր «20» թիվը և իր մեջ պարփակում էր վառ դերասանական մենախոսություններ, անսպասելի երաժշտական և պարային համարներ, ինչպես նաև մասնագիտական թեմայով բազում հումորներ:
Այլ նորություններ և իրադարձություններ
















