«Արտիստ» հիմնադրամի ծննդյան տոնակատարությունը


«Արտիստ» հիմնադրամի հիմնադիրների` Եվգենի Միրոնովի, Մարիա Միրոնովայի, Իգոր Վերնիկի և Նատալյա Շահինյան-Նիդեմի որոշմամբ ծննդյան արարողությունն անցավ խորհրդային սիրելի «Բրեմենյան երաժիշտներ» մուլտֆիլմի նշանով և ոճով: Հյուրերի համար հատուկ անակնկալ էր ռեժիսոր, երգիչ և այդ մուլտֆիլմի երգերի հեղինակ Օլեգ Անոֆրիևի ելույթը: Իմիջիայլով, այլ անկանկալները նույնպես քիչ չէին. երեկոյի բեմադրիչները Պավել Ակիմկինն և Օլեգ Սավցովը, և որպես արտիստներ հյուրերի առջև ելույթ ունեցան Ալեքսանդր Ֆիլիպենկոն, Իգոր Յուսուլովիչը, Դմիտրի Խառատյանը և Աննա Բոլշովան:
Տոնի հյուրերի թվում էին ՌԴ կառավարության փոխվարչապետ Օլեգ Գոլոդեցը, Սբերբանկի նախկին փոխվարչապետ Գոռ Նահապետյանը, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իլզե Լիեպան, հայտնի բժիշկ-ակնաբույժ Բելա Նիսանը, Ռուսաստանում «Axel Springer» ՀՏ գլխավոր տնօրեն Ռեգինա Ֆոն-Ֆլեմինգը, Վիեննայի բալի տնօրեն Ալեքսանդր Սմագինը, Մարիա Յուցևիչը, Իրինա Բայտինան, Գալինա Ֆոմինան, Իգոր Պետրենկոն, Անաստասիա Գոլուբը և այլք:
Հանդիսավոր ընթրիքի շրջանում բոլոր հյուրերը կարողացան ճաշակել հատուկ միջոցառման համար ստեղծված ԱՐԱՐԱՏ «Artiste» կոկտեյլը: Հարմարավետ ինտերիերն ու ֆիրմային խոհանոցը ստեղծել էին տոնի զգացողությունը, իսկ ԱՐԱՐԱՏ նրբահամ ակնթարթները մթնոլորտը լրացնում էին կախարդանքի և ներշնչանքի նոտաներով:
Այլ նորություններ և իրադարձություններ




























