«Լուսավորության պտուղները» ԱՐԱՐԱՏ կոնյակի հետ


Վլ. Մայակովսկու անվ. թատրոնում 2015 թվականի առաջին պրեմիերան նվիրված է Պյոտր Նաումովիչ Ֆոմենկոյին:
Վլ. Մայակովսկու անվ. թատրոնի խաղացանկում երկար տարիներ ընթանում էր ռեժիսոր Պ.Ն. Ֆոմենկոյի «Լուսավորության պտուղները» ներկայացումը: 2015 թվականի պրեմիերան բոլորովին դրա վերակերտումը չէ, սակայն Թատրոնի գեղարվեստական ղեկավար Մինդաուգաս Կարբաուսկիսի՝ Պյոտր Նաումովիչի աշակերտի բեմադրության մեջ զգացվում են որոշ «մեջբերումներ»:
Ներկայացումն իրապես «խիտ բնակեցված էր»` բեմադրության մասնակցում էին Թատրոնի խմբի բոլոր սերունդները: Շատ արտիստներ խաղացել են նաև Ֆոմենկոյի ներկայացման մեջ: Թատերական բեմի հսկաների հետ հավասար նոր ներկայացման մեջ խաղում են շատ երիտասարդներ:
Հետաքրիր էր ոչ միայն բեմադրությունը, այլ պիեսի բեմական ձևակերպումները: Տոլստոյի առաջին ռեմարկը հեղինակային նշագրումը ` «երիտասարդ և գեղեցիկ սպասավորը նայում էր հայելուն և գեղեցկանում»: Հենց դա էլ որպես հիմք են վերցրել նկարիչ Սերգեյ Բարխինը և ռեժիսոր Մինդաուգաս Կարբաուսկիսը` դեկորացիաներում մարմանավորելով «բեմի հայելի» թատերական եզրույթը:
Պրեմիերայի գործընկերը ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակն էր: Ներկայացումից հետո հյուրերը վայելում էին հատուկ «Լուսավորություն» կոկտեյլը: Նրբաճաշակ մատուցումը, ազնվագույն նռան երանգը և ԱՐԱՐԱՏ կոնյակի անկրկնելի ակնթարթները լրացնում էին բազմակողմանի բեմադրության հետհամային զգացողությունը:
Այլ նորություններ և իրադարձություններ













