«Ամուսնություն» ներկայացման պրեմիերան Ազգերի թատրոնում


Ազգերի թատրոնի բեմում անփոփոխ հաջողությամբ ընթանում են հայտնի հայրենական և արտասահմանյան ռեժիսորների ներկայացումները, որոնց շարքում են Ռոբեր Լեպաժը (Կանադա) Թոմաս Օստերմայերը (Գերմանիա), Ալվիս Հերմանիսը (Լիտվա), Կոնստանտին Բոգոմոլովը, Անդրեյ Մուգոչին, Կիրիլ Սերեբրյաննիկովը և այլոք:
Մարտի 5-ին Ազգերի թատրոնի բեմում ռեժիսոր Ֆիլիպ Գրիգորյանի բեմադրությանմբ կայացավ «Ամուսնություն» երկար սպասված ներկայացումը:
«Ոսկե դիմակ» թատերական մրցանակաբաշխության մրցանակակիրը մայրաքաղաքային թատրոններին քաջ հայտնի է իր վառ հավակնոտ նախագծերով:
Ֆիլիպ Գրիգորյանի նոր ներկայացումը նման չէ չկայացած ամուսնության մասին Գոգոլի քրեստոմատիական կատակերգության հայտնի տարբերակներից և ոչ մեկին: Չդավաճանելով հեղինակին՝ ռեժիսորը ազատորեն զուգակցում է այսօրվա ռիթմերն ու կերպարները, միմյանց հետ է բախում տարբեր մարդկային կերպարներ ու սոցիալական դիմակներ:
Ներկայացման գլխավոր դերակատարներն էին Մաքսիմ Վիտորգանը, Վիտալի Խայևը և Աննա Ուկոլովան` «Լեվիաֆանի» աղմկահարույց ֆիլմի աստղը:
Հատուկ ուշադրություն գրավեց հայտնի լրագրող և հեռուսահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, որի առաջնելույթը դրամատիկ բեմում Ֆյոկլա Իվոնովայի խնամախոսի դերում էր:
Երեկոյի հյուրերը վայելում էին ԱՐԱՐԱՏ կոնյակների պարգևած անմոռանալի , որոնք մարմնավորվում էին երեկույթի գործընկերոջ կողմից ստեղծված «Ամուսնություն» նրբաճաշակ կոկտեյլում: ԱՐԱՐԱՏ կոնյակի համի խորությունն ու բազմակողմանիությունը դարձան երեկույթի օրգանական ուղեկիցները, ևս մեկ անգամ հանրությանը հիշեցնելով այն մասին, որ կատարման դասական միտման ժամանակակից մոտեցումը կարող է նոր գլուխգործոց ստեղծել:
Այլ նորություններ և իրադարձություններ























