Մեր ժամանակի հերոսները


Այս տարի «Ոսկե դիմակ» փառատոնի շրջանակներում ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակները ներկայացրեցին «Արտիստ» ֆոնդի հետ համատեղ ստեղծված ԱՐԱՐԱՏ «Ախթամար» Արվեստների հավաքածուի նոր գլուխգործոցը՝ նվիրված Թատրոնի միջազգային օրվան:
Արարողության հանդիսավոր պահը դարձավ «Թատերական արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար» մրցանակի հանձնումը: Փառատոնի նախագահ Գեորգի Տարատորկինը և «Մեծ Թատրոնի» մենակատար Մարիա Ալեքսանդրովան պարգևներ հանձնեցին Ռուսաստանի ժողովրդական արտիստ Օլգա Սեդլեցկուն, Մոսխորհրդի անվան Մոսկվյան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Պավել Խոմսկին, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Վալետինա Նայդակովան, Սանկտ Պերտերբուրգի «Բուֆֆ» դրամատիկ թատրոնի գեղարվեստական ղեկավար Իսահակ Շտոկբանդը, Երաժշտական կատակերգության Սանկտ Պետերբուրգի թատրոնի դերասանուհի, ՌԴ ժողովրդական արտիստ Զոյա Վինոգրադովան, թատրոնի և կինոյի արտիստ, ԽՍՀՄ ժողորվրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, գերմանացի ռեժիսոր Պետեր Շտայնը: Հնչեցին ևս երկու մրցանակակիրների անուններ, որոնք չէին կարողացել ներկա գտնվել արարողոությանը` բալետի պարուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Մայա Պլիսեցկայան և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան և ռեժիսոր Վալերի Յակովլևը:
Իր հանդիսավոր խոսքում Գեորգի Գեորգիևիչը նշեց մրցանակաբաշխության գործընկերներին լեգենդար հայկական ԱՐԱՐԱՏ կոնյակի գլխավորությամբ, որն արդեն մի քանի տարի շարունակ աջակցում է փառատոնին: Մրցանակակիրների պարգևատրման արարողությունն ուղեկցվում էր հատուկ հուշանվերների հանձնմամբ ԱՐԱՐԱՏ կոնյակների կողմից:
Փառատոնի փակման արարողության պաշտոնական մասի ավարտից հետո թատրոնի բակում հյուրերին սպասում էին նրբաճաշակ ԱՐԱՐԱՏ կոկտեյլները: Լեգենդար հայկական կոնյակի հիման վրա ստեղծված նրբաճաշակ խմիչքը` նուրբ ցիտրուսային հետհամով հիանալիորեն լրացնում էր թատերական հաղթահանդեսի երեկոյի մթնոլորտը:
Այլ նորություններ և իրադարձություններ























