«Պուշկինի հեքիաթները» Ազգերի թատրոնում


Ռոբերտ Ուիլսոնն իրավամբ համարվում է ամենապահանջված թատերական ռեժիսորներից մեկն աշխարհում: Նրա վառ տաղանդն ու համարձակ բեմական փորձարկումները նրան արժանացրել են ХХ դարավերջի և XXI դարասկզբի թատերական ավանգարդի խոշորագույն ներկայացուցչի փառքին: Նա աշխատել է ամենահեղինակավոր համաշխարհային հարթակներում. Բաստիլի փարիզյան օպերայից մինչև Բեռլինի Դոյչես թատրոնը, միլանյան Լա Սկալայից մինչև Մետրոպոլիտան օպերան, Պրահայի Ազգային թատրոնից մինչև բրյուսեյլյան Լա Մոնեն: Նրա բեմադրություններին մասնակցել և մենակատարել են Իզաբել Յուպերը, Միխայիլ Բարիշնիկովը, Ուիլյամ Դեֆոն, Ջեսի Նորմանը, Մարինա Աբրամովիչը, Լեդի Գագան և այլոք:
«Պուշկինի հեքիաթներ» ներկայացմանը մասնակցության համար Ռոբերտ Ուիլսոնն ընտրել է Ազգերի թատրոնի բեմում իրենց դերերով հայտնի լավագույն երիտասարդ դերասանների, որոնց թվում են Դարյա Մորոզը և Դմիտրի Սերդյուկը, Ելենա Նիկոլաևան, Օլեգ Սավցովը, Աննա Գալինովան և Ալեքսանդր Նովինը, և այլն: Դերասանական խումբը ղեկավարում էր թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Եվգենի Միրոնովը, որը խաղում էր Պատմողի դերը: Բեմադրության աշխատանքներին նաև մասնակցել են ռեժիսոր Նիկոլա Պանցերը, թատերական լույսի խոշորագույն նկարիչ Էյ Ջեյ Վայսսբարդը և աշխարհի լավագույն երիտարդ բեմադրիչներից մեկը` Աննիկ Լավալե-Բեննին: Բեմադրության երաժշտությունը գրել է ամերիկյան հայտնի CocoRosie դուետը, որը հայտնի է իր արտասովոր կերպարով և երաժշտական ոճով:
Հիացական ծափահարություններից հետո հյուրերը տեղափոխվեցին թատրոնի ճեմասրահում, որտեղ նրանց արդեն սպասում էր կոկտեյլ պրեմիերայի գործընկերոջից` լեգենդար հայկական ԱՐԱՐԱՏ կոնյակից: Թեթև և բուրավետ միքսերը, որոնք պարաստվել էին դասական թատերական խմիչքի հիման վրա լավագույնս լրացնում էին երեկոյի պրեմիերան: Կոկտեյլների յուրահատուկ համը, ինչպես նաև անսպասելի և հարուստ բաղադրությունը դարձան թատերական ավանգարդի իսկական հիմնը:
Այլ նորություններ և իրադարձություններ

















