Ջորջ Քլունին և Ռուբեն Վարդանյանը այցելել են ԱՐԱՐԱՏ թանգարան


Ապրիլի 22-ին Երևան ժամանած Aurora Prize for Awakening Humanity միջազգային մարդասիրական մրցանակի ղեկավարներն ու հյուրերը որպես Հայաստանի մայրաքաղաքի առաջին դիտարժան վայր այցելեցին Երևանի կոնյակի գործարան և լեգենդար հայկական ԱՐԱՐԱՏ կոնյակների հայտնի թանգարան:
Aurora Prize ընտրող հանձնաժողովի համանախագահ, կինեմատոգրաֆիստ և բարեգործ Ջորջ Քլունին նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի և այլ անձանց հետ ծանոթացել է ԱՐԱՐԱՏ թանգարանի ժառանգությանը, որը հանդիսանում է երկրի պատմության և մշակույթի անքակտելի մասը: Թանգարանի այցելուները, մասնավորապես, տպավորված էին Երևանի կոնյակի գործարանի լեգենդար վարպես Մարգար Սեդրակյանի ոգեշնչող պատմությամբ:
Նա 1915 թվականի ցեղասպանությունը վերապրածներից մեկն է, և չնայած, ապրած ողբերգությանը, կարողացել է ուժ գտնել՝ կյանքում և ստեղծագործության մեջ առավելագույն բարձունքների հասնելու համար:
Այլ նորություններ և իրադարձություններ

