«Ոսկե դիմակը» Մեծ թատրոնում


2014 թվականի ապրիլի 18-ին Մեծ թատրոնում տեղի ունեցավ «Ոսկե դիմակ» Ռուսական ազգային թատերական մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Արարողության հյուրերին բախտ վիճակվեց ոչ միայն հիանալի երեկո անցկացնել երկրի գլխավոր թատրոնում, թատրոնի աստղերի շրջապատում, այլև լինել Մեծ թատրոնի սուրբ սրբոցում: Ըստ նկարիչ Զինովի Մարգոլինի և ռեժիսոր Դմիտրի Բելովի մտահաղացման` հյուրերին նստեցրել էին Մեծի բեմում, իսկ թատրոնի շքեղ սրահը վերածվել էր ծավալվող գործողության համար կահավորանքի:
Այս տարի «Ոսկե դիմակը» նշեց իր քսանամյա հոբելյանը: Հանդիսությունը վարում էին Իրինա Պեգովան, Դիանա Վիշնյովան և Իլդար Աբդրազակովը: Հյուրերի կազմը իրապես աստղային էր. մրցանակաբաշխությանը ներկա էին Ռիմաս Տումինասը, Լյուդմիլա Մակսակովան, Դմիտրի Չերնյակովը, Կոնստանտին Բոգոմոլովը, Ալեքսանդրա Ուրսուլյակը, Յուրի Բուտուսովը, Դանիլա Կոզլովսկին, Ելիզավետա Բոյարսկայան և Մաքսիմ Մատվեևը, Սերգեյ Նիկոլաևիչը, Պոլինա Կուտեպովան, Անտոն Շագինը և այլք:
Պարգևների հանձնման արարողությամբ եզրափակեց հունվարի 25-ից ապրիի 17-ը տևած Փառատոնը, որի ընթացքում Ռուսաստանի շատ քաղաքներից ներկայացված բոլոր թեկնածու-բեմադրությունները ցուցադրվում էին տարբեր մոսկովյան թատերական հարթակներում: Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո մրցանակակիրներն ու երեկոյի հյուրերը շփումը շարունակեցին հանդիսավոր ընդունելության ժամանակ: Տոնական մթնոլորտի համար պատասխանատու էր փառատոնի ալկոհոլային գործընկեր` ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակը: Հյուրերին առաջարկում էին նրբաճաշակ կոկտեյլներ, որոնցից մեկը` ԱՐԱՐԱՏ Premie կոկտեյլն էր ստեղծված հատուկ «Ոսկե դիմակի» համար:
Այլ նորություններ և իրադարձություններ





























