Հարուստ ժառանգությունը ժամանակակից ընթերցմամբ


2015 թվականի ապրիլին Երևանի կոնյակի գործարանը հատուկ մամուլի ասուլիսի շրջանակներում ներկայացրեց «Հայաստան» հռչակավոր կոնյակը: Վիրտուոզ կոնյակագործ Մարգար Սեդրակյանի յուրօրինակ բաղադրատոմսով վերստեղծված այս կոնյակը հանդիսանում է Վարպետի ամենանշանավոր կուպաժներից մեկը:
10 տարվա հնացման «Հայաստան» կոնյակը ստեղծվել է 1940 թվականին՝ Վարպետի գործունեության ավելի վաղ շրջանում: Այսօր՝ 75 տարի անց, իր մասնագետների շնորհիվ Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է «Հայաստանի» վերածնունդը՝ որպես յուրատեսակ հարգանքի տուրք անգերազանցելի Վարպետին և հայրենի երկրի նկատմամբ նրա անեզր սիրո:
«Հայաստան» վերածնված կոնյակը ներկայացված է ԱՐԱՐԱՏ կոնյակի ողջ տեսականուն ոչ բնորոշ արտաքին կատարմամբ: Նոր շիշն ու պիտակը կոչված են հիշողության մեջ արթնացնել վառ հիշողություններ երբեմնի լեգենդար «Հայաստան» կոնյակի մասին և ժամանակակից ընթերցմամբ ներկայացնել հարուստ ժառանգությունը:
«Հայաստան» վերածնված կոնյակը ներկայացված է ԱՐԱՐԱՏ Կոլեկցիոն կոնյակների շարքում, ինչը նշանակում է առնվազն երեք տարվա լրացուցիչ հետկուպաժային հնեցում: «Հայաստան» կոնյակի դեպքում լրացուցիչ հետկուպաժային հնեցման ժամկետը կազմում է մոտ 10 տարի:
Այլ նորություններ և իրադարձություններ
















