Հայաստանի վերածնունդը


2015 թվականի ապրիլին Երևանի կոնյակի գործարանն ու ԱՐԱՐԱՏ-ը հազվագյուտ հնարավորություն են տալիս կրկին զգալ ինքնին «Հայաստանի» համը՝ «վարպետաց վարպետ» Մարգար Սեդրակյանի յուրօրինակ բաղադրատոմսով վերստին ծնունդ տալով ԱՐԱՐԱՏ 10-ամյա լեգենդար կոնյակին:
Նրա անվան հետ են կապված ԱՐԱՐԱՏ հայկական կոնյակների բարձրագույն ձեռբերումները: Ականավոր մասնագետ, անխոնջ արարիչ Մարգար Սեդրակյանը ստեղծել է կոնյակներ, որոնք համաշխարհային փառք բերեցին հայկական կոնյակային արտադրությանը: Իր ողջ կյանքն ու ստեղծագործական ուղին նա նվիրել է Հայաստանին՝ շռայլ ու պտղաբեր հողին, քաջ ու հպարտ մարդկանց երկրին: Մարգար Սեդրակյանի կողմից ստեղծված ցանկացած կոնյակ հիշատակի տուրք է Հայաստանի բազմադարյան մշակույթին ու պատմությանը, սակայն հենց ԱՐԱՐԱՏ «Հայաստան» 10-ամյա փունջը դարձավ Հայրենիքի հանդեպ նրա անսահման սիրո մարմնավորումն ու շատ սերունդների համար անմոռանալի խմիչք:
Տուրք տալով բոլոր իմաստներով այս նշանավոր կուպաժին՝ Երևանի կոնյակի գործարանի վարպետներն այն դարձրեցին կոլեկցիոն կոնյակ և ԱՐԱՐԱՏ էքսկլուզիվ հավաքածուի մարգարիտը՝ ուղարկելով լրացուցիչ հնեցման կաղնե տակառներում: Արդյունքում ԱՐԱՐԱՏ «Հայաստան» կոնյակը ձեռք բերեց կարմիր փայտի հագեցած գույն: Նրա բույրը բացահայտվում է շոկոլադի ու դարչնի ակորդներով՝ ցիտրուսային շեշտով, իսկ համաչափ համը տարբերվում է կաղնե անուշահամությամբ հավասարակշռված նրբաճաշակ մեղրային նոտաներով:
ԱՐԱՐԱՏ էքսկլուզիվ հավաքածուն միավորում է անցյալի եզակի կոլեկցիոն կոնյակների վերաստեղծումը՝ այն Երևանի կոնյակի գործարանի ժառանգության ժամանակակից ընթերցումն է և հայկական կոնյակագործների իրական վարպետության արտացոլումը:
Այլ նորություններ և իրադարձություններ







