«Հ. Կ. Այվազովսկի. ծննդյան 200-ամյակին» ցուցահանդեսի բացում


ԱՐԱՐԱՏ-ը շարունակում է Մոսկվայի առավել հետաքրքիր և կարևոր մշակութային իրադարձություններին օժանդակելու ավանդույթը: Այս անգամ լեգենդար հայկական կոնյակը դարձավ մեծանուն գեղանկարիչ Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսի բացման արարողության պաշտոնական գործընկերը:
Տրետյակովյան պատկերասրահն առաջին անգամ բացել է իր դռները վարպետի լայնածավալ մենագրական ցուցահանդեսի համար: Սրահներում ներկայացված են 120 կտավ՝ թանգարանային և անհատական հավաքածուներից, որոնցից 12-ը բերվել են Հայաստանի Ազգային պատկերասրահից:
Հանդիսավոր միջոցառման համար կազմակերպված էր կոկտեյլ-բար լեգենդար ԱՐԱՐԱՏ կոնյակի բացառիկ ըմպելիքներով՝ հատուկ պատրաստված ցուցահանդեսի բացման առթիվ:
Կիսվել
Խնդրում ենք կիսվել մեր գրառումներով և կայքի հղումով միայն 21 տարին բոլորած անձանց հետ
Այլ նորություններ և իրադարձություններ















1