«Ոսկե դիմակ»-ը Բալթյան երկրներում


Այս տարվա աշնանը «Ոսկե դիմակ» փառատոնը մեծ հաջողությամբ տեղի ունեցավ Բալթյան երկրներում: Հատուկ ծրագրերի շրջանակներում Լատվիայի և Էստոնիայի հանդիսատեսին ներկայացվեցին Ռուսաստանի միջազգային թատերական մրցանակի դափնեկիրների և թեկնածուների առավել հետաքրքիր ներկայացումները:
Փառատոնի պաշտոնական գործընկեր հանդիսացավ ամենաթատերական ըմպելիքը՝ ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակը: Ծրագրի հիմնական նպատակն է պետությունների միջև մշակութային կապերի ամրապնդումը, ստեղծագործական հարաբերությունների հաստատումը և թատերական տարածության ընդլայնումը:
Ըստ ձևավորված բարի ավանդույթի, ներկայացումից հետո բարձրաստիճան հյուրերը, հրավիրված դերասանները և ռեժիսորները, հասարակական գործիչները և գործարար-միության ներկայացուցիչները, շարունակեցին շփումը հանդիսավոր ընդունելության ժամանակ և վայելեցին ARARAT Golden Mask և ARARAT Premiere-ի նրբաճաշակ կոկտեյլները:
Այլ նորություններ և իրադարձություններ































