Ֆիլմ, որը սրտով է պետք դիտել


Նոյեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցավ «Երկրաշարժ» ռուս-հայկական ֆիլմի պրեմիերան:
Էպիկական դրաման հիմնված է վավերագրական աղբյուրների վրա և նվիրված է Սպիտակի ավերիչ երկրաշարժի պատմությանը՝ ողբերգություն, որը ժամանակին միավորեց ողջ աշխարհը: ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակը համաշխարհային մասշտաբով աջակցեց ծրագրին՝ ցուցաբերելով իր խորին հարգանքը հայտարարված թեմային:
Ֆիլմը դիտել ցանկացողները այնքան շատ էին, որ կազմակերպիչները անցկացրեցին մեկ օրում միանգամից երկու հատուկ ցուցադրություն: Հանդիսատեսը բառացիորեն գամված էր էկրանին: Կինոքննադատները համոզված են, որ այս ֆիլմը որևէ մեկին անտարբեր չի թողնի: Այս ֆիլմը համախմբում է, ստիպում է մտածել միմյանց հանդեպ կարեկցանքի և բարության մասին:
Կիսվել
Խնդրում ենք կիսվել մեր գրառումներով և կայքի հղումով միայն 21 տարին բոլորած անձանց հետ
Այլ նորություններ և իրադարձություններ




















1