ԱՐԱՐԱՏ թանգարանը ներկայացնում է նոր նախագիծ՝ ARARAT Speakers Night


Արդեն երկար տարիներ ARARAT լեգենդար հայկական կոնյակը հանդես է գալիս որպես ամենաակնառու և նշանակալից մշակութային իրադարձությունների գործընկեր ինչպես Հայաստանում և Ռուսաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
ARARAT-ի և Երևանի Կոնյակի Գործարանի համար առանձնահատուկ 2017 թվականը կխորհրդանշվի նաև այն հանգամանքով, որ ի շարունակություն մշակութային միջոցռաումների աջակցման այս անգամ ԱՐԱՐԱՏ թանգարանն է հանդես գալիս որպես նախաձեռնող ու յուրoրինակ հարթակ Հայաստանում աննախադեպ՝ arttainment նախագծի անցկացման համար: Նախագիծը կանցնի հանրային քննարկման (public talk) ձևաչափով: ARARAT Speakers Night-ը հատուկ բանախոսություն-քննարկումների շարք է, մտավոր տարածք, ուր կհանդիպեն ամենատարբեր ոլորտների պրոֆեսիոնալներն ու գործի վարպետները, այդ թվում՝ արվեստագետներ, հասարակական գործիչներ, լրագրողներ ու ժամանակակից մշակույթի ներկայացուցիչներ՝ կենդանի զրույցի ռեժիմով արդի և պրոֆիլային հարցերի վերաբերյալ իրենց տեսակետը ներկայացնելու համար:
Առաջին հանդիպման քննարկման թեման «Թանգարանն այսօր» էր: IT տեխնոլոգիաների բացարձակ տարածման դարաշրջանում աշխարհի ակադեմիական թանգարանները կանգնել են որակապես նոր թանգարանային գործունեության ծավալման անհրաժեշտության առջև, որը անգամ կբավարարի իր հեռախոսի էկրանին ամեն ինչ տեսնելու հնարավորություն ունեցող նրբախնդիր դիտողի պահանջները:
Նշված թեմայով բանախոսները հայտնի արվեստագետներ են և ճանաչված փորձագետներ՝ Տրետյակովյան պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան և ցուցահանդեսների համակարգող, ժամանակակից արվեստի տեսաբան, Իտալիայի արդի արտ-բեմի ամենագլխավոր կերպարներից մեկը՝ Դանիլո Էկկերը: Երեկոն կվարի հայկական «ՄեդիաՄաքս» մեդիա ընկերության տնօրեն Արա Թադևոսյանը:
Հանդիպման ժամանակ բանախոսները կիսվեցին թանգարանի իրական և հնարավոր այցելուի հետ հարաբերությունների նոր մակարդակի կառուցման փորձով, ավանդական և նորարարական մոտեցումների համադրման ունակությամբ, ինչպես նաև ներկայացրեցին իրենց տեսակետը օգտագործվեղ մեդիա գործիքների վերաբերյալ, որոնց կիրառումը թույլ է տվել նրանց ռեկորդային այցելություն գրանցել և ընդլայնել այցելուների շրջանում դեմոգրաֆիկ և սոցիալական բազմազանությունը:
ARARAT Speakers Night-ի անցկացման մշտական վայրը կլինի ԱՐԱՐԱՏ թանգարանը: Այն ICOM (Թանգարանների միջազգային խորհուրդ) միջազգային կազմակերպության գործընկեր է: և հանդիսանում է Երևանի ամենապահանջված այցելավայրերից մեկը: Այս հանդիպումը հասարակական-մշակութային արդի հարցերին նվիրված բազմաթիվ քննարկումներից առաջինը կդառնա: ARARAT Speakers Night շարքի յուրաքանչյուր միջոցառմանը կմասնակցեն և՛ նոր հետաքրքիր բանախոսներ Հայաստանից, և՛ արտասահմանյան փորձագետներ:
Հետևեք մեր նորություններին ԱՐԱՐԱՏ թանգարանի ֆեյսբուքյան էջում https://facebook.com/ArArAtMuseum/ , որտեղ կարող եք ծանոթանալ նոր քննարկումների թեմաներին:
Այլ նորություններ և իրադարձություններ


























































