ARARAT կոնյակներն արժանացել են բարձր մրցանակների

Սան Ֆրանցիսկոյում կայացած XVI միջազգային գինու և թունդ ալկոհոլային խմիչքների մրցույթում Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ տեսականու 10 տարվա հնացման Ախթամար կոնյակը արժանացել է ոսկե, իսկ ԱՐԱՐԱՏ 5 աստղ կոնյակը արծաթե մեդալի: Ամեն տարի անցկացվող Սան Ֆրանցիսկոյի միջազգային մրցույթը հիմնադրվել է 2000 թվականին և դասվում է աշխարհի ամենահեղինակավոր և ազդեցիկ մրցույթների շարքին: Այս տարի մրցույթին մասնակցել են ավելի քան 1850 խմիչքներ ամբողջ աշխարհից: Մրցույթի մասնագիտացված հանձնաժողովը, որը կազմված էր 39 անդամից, իր աշխատանքներն իրականացրել է մարտի 17-ից 20-ը:

Հատկանշական է, որ ըստ մրցույթի կազմակերպիչների, ԱՐԱՐԱՏ-ը առաջին հայկական ապրանքանիշն է, որը ներկայացրել է Հայաստանը մրցույթի ողջ պատմության ընթացքում:

Բազմաթիվ ոսկե մեդալների արժանացած ԱՐԱՐԱՏ տեսականու Ախթամար կոնյակը (10 տարի հնացման) արտադրվում է Երևանի կոնյակի գործարանի կողմից 1967 թվականից:

Ախթամար կոնյակն արտահանվում է աշխարհի 30 երկրներ և մարմնավորում է Երևանի կոնյակի գործարանի մշակութա-հումանիտար գործունեության ուղղություններից մեկը՝ «ԱՐԱՐԱՏ. Արվեստների Հավաքածու» նախագիծը: Այն սկիզբ է առել 2012 թվականին և յուրաքանչյուր տարի ներկայացնում է Ախթամար կոնյակի սահմանափակ խմբաքանակ յուրովի փաթեթավորմամբ արվեստի և հայկական կոնյակի իրական սիրահարների համար: Տարբեր տարիներին «Արվեստների Հավաքածու» են կազմել սահմանափակ թողարկումներ, նվիրված թատրոնին, Սերգեյ Փարաջանովին և Հայաստանի մշակութային ժառանգությանը: Նման փաթեթավորումների վրա աշխատել են այնպիսի հայտնի նկարիչներ, ինչպիսիք են Պավել Կապլևիչն ու Գարեն Բեդրոսյանը:

Ախթամարն ունի սաթի հիասքանչ գույն` պղնձային գուներանգներով: Աշխույժ և նրբագեղ բույր. փնջում գերիշխում են վանիլի և սալորաչրի նրբաբույրով մեղրամոմի, ընկույզի և կաղնու կեղևի երանգները: Ավարտուն, քաղցրավուն համը բացահայտվում է աստիճանաբար և պարգևում երկարատև, դյութող հետհամային զգացողություն: Հետհամային նուրբ չորությունը ստվերարկվում է դարչինի երանգներով:

Կիսվել

Այլ նորություններ և իրադարձություններ

1

Пожалуйста, поверните устройство
для продолжения просмотра сайта

Հետևեք ARARAT ապրանքանշանի նորություններին և իրադարձություններին

ARARAT կոնյակների նորությունները պարբերաբար ստանալու համար, լրացրեք ստորև ներկայացված ձևաթուղթը:

Ինչպե՞ս կարող ենք Ձեզ դիմել.:

Ծննդյան ամսաթիվ*:

Մուտքագրեք նկարում պատկերված ծածկագիրը::

Շնորհակալություն

Ուղղեք Ձեր հարցը

Հարցեր ուղղելու, կարծիք թողնելու կամ խնդրի մասին հաղորդելու համար լրացրեք ստորև ներկայացված ձևաթուղթը:

Ինչպե՞ս կարող ենք Ձեզ դիմել.:

Ծննդյան ամսաթիվ*:

Խնդրում ենք ընտրել ցանկից, թե որ կետին է վերաբերում ԱՐԱՐԱՏ կոնյակի մասին Ձեր հարցը:*

  • որակ
  • որտեղից գնել
  • իսկություն
  • արտադրող
  • համագործակցություն
  • Այցելություն
  • այլ

Եթե ցանկանում եք այցելել Երևանի կոնյակի գործարան և ARARAT Museum, խնդրում ենք լրացնել «Այցելել» ձևաթուղթը:

Մուտքագրեք նկարում պատկերված ծածկագիրը::

Ձեր հարցումը ուղարկված է: Շնորհակալություն

Դարձեք Երևանի Կոնյակի Գործարանի ARARAT Museum-ի հյուրը

Շրջայց-համտեսի գրանցվելու համար կարող եք լրացնել ստորև ներկայացված ձևաթուղթը:

Ինչպե՞ս կարող ենք Ձեզ դիմել.:

Ձեր գտնվելու վայրը:

Ծննդյան ամսաթիվ*:

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇՐՋԱՅՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նախընտրելի ամսաթիվը.*

Շրջայցի նախընտրելի լեզուն.

Մուտքագրեք նկարում պատկերված ծածկագիրը::

Մենք շուտով կգրենք ձեզ ARARAT թանգարանում ձեր շրջայց-համտեսի օրը և ժամը հաստատելու համար:

Թող խաղաղության Ձեր ուղերձը որքան հնարավոր է շատ մարդ տեսնի՝ գտեք պատի վրա Ձեր գրառման հատվածը և տարածեք այն սոցիալական ցանցերում: