Մոսկվայում կայացել է ՛՛Խոստումը՛՛ ֆիլմի ցուցադրումը


Ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ռուսաստանի մայրաքաղաքի “Մոսկվա” կինոթատրոնում կայացել է Թերի Ջորջի “Խոստումը” ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլն ու Օսկար Այզեքը:
Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում XX դարասկզբին Կոնստանդնուպոլսում, որտեղ Օսմանյան կայսրությունը սկսում է դաժանագին բռնությունները էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ… Հենց այստեղ ուսանող բժիշկն ու ֆոտոլրագրողը մրցում են հրաշալի Անայի ուշադրության համար:
Հյուրերին ֆիլմի ցուցադրությանը հրավիրել է «Գազպրոմ-մեդիա»-ի կինոյի և թեմատիկ ՀԸ-ի գծով գլխավոր տնօրեն Ռաֆայել Մինասբեկյանը, ով ընդգծեց ֆիլմի գաղափարի կարևորությունը:
Ֆիլմը դիտելու են եկել մշակութային, քաղաքական և բիզնես էլիտայի ներկայացուցիչները, որոնց թվում էին ՌԴ Ժողովրդական արտիստ Էմմանուիլ Վիտորգանն ու Տիգրան Քեոսայանը, ռուսական բալետի հայտնի արտիստ Սերգեյ Ֆիլինը, դերասան Իգոր Վերնիկը և այլոք:
Ցուցադրությունը անցավ հայկական խորհրդանիշերից մեկի՝ ԱՐԱՐԱՏ կոնյակի աջակցությամբ: Հյուրերը հնարավորություն ունեցան համտեսել ԱՐԱՐԱՏ կոնյակի հիմքով պատրաստված կոկտեյլները, որոնք ստեղծվել էին հատուկ այդ միջոցառման համար: Կոնյակը մաքուր վիճակում վայելելու սիրահարները կարող էին նաև համտեսել ԱՐԱՐԱՏ “Անի” կոնյակը:
Այլ նորություններ և իրադարձություններ































