«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն 2017

Շարունակելով ձևավորված ավանդույթները և աջակցելով «Ավրորա» մրցանակին հիմնման ակունքներից ի վեր՝ ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակը այս տարի ևս ստանձնեց մարդասիրական նախաձեռնության գլխավոր գործընկերոջ դերը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ համագործակցությունը ԱՐԱՐԱՏ-ի հարգանքի տուրքն է մարդկային ոգու տոկունությանը, ինչպես նաև ոչ միայն ամենաողբերգական իրադարձություններից հետո վերակենդանանալու, այլ նաև ձայն բարձրացնելու և շնորհակալություն հայտնելու կարողությանը բոլոր նրանց, ով 102 տարի առաջ, վտանգի ենթարկելով իր կյանքը, օգնել է հայերին, ինչպես նաև նրանց, ով այսօր էլ շարունակում է անվախ ու անձնվիրաբար աշխատել հանուն մարդկային կյանքերի փրկության:

ԱՐԱՐԱՏ-ի արժեքները համընկնում են «Ավրորա»-ի գաղափարախոսության հետ, քանզի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը աշխարհի ուշադրությունն է հրավիրում մարդասիրական ամենակարևոր խնդիրներին և փնտրում դրանց լուծումները, ինչպես նաև նորովի ներկայացնում է հայկական մշակույթն ու պատմությունը՝ նպաստելով Հայաստանի՝ որպես բրենդի ամրապնդմանը, ինչն իր հերթին ընդգծում է հայկական ժառանգության հարստությունը և խոստումնալից հնարավորությունները:

Մեծահոգությունը, վարպետությունը և սերը, առանցքային լինելով ԱՐԱՐԱՏ-ի համար, իրենց արտացոլումն են գտնում «Ավրորա» նախագծի շրջանակներում իրականացվող բոլոր միջոցառումներում: Մեծահոգություն անսահման երախտագիտության, վարպետությունը պատվելու, հանճարեղ մասնագետներով ու մարդասերներով հիանալու և յուրաքանչյուր մարդկային ջանքի հիմքում ընկած հավերժ սիրո գովաբանման տեսքով:

ARARAT Generosity Dinner-ը ընդհանուր արժեքների յուրօրինակ արտահայտում հանդիսացավ, որը տեղի ունեցավ «Ավրորա» մարդասիրական մրցանակի պաշտոնական հանձման արարողությունից անմիջապես հետո:

Միջոցառման յուրահատուկ մթնոլորտ էին հաղորդում ԱՐԱՐԱՏ հատուկ ինստալյացիան և տասնամյա ARARAT «Ախթամար» կոնյակի հիման վրա պատրաստված կոկտեյլները:

Մարդասիրական ծրագրերն ու արվեստը հատուկ դեր են խաղում Երևանի Կոնյակի Գործարանի գործունեության մեջ: Վերջին մի քանի տարիների ընթացքում ԱՐԱՐԱՏ-ն աջակցել է Հայաստանում և արտերկրում անցկացվող մի շարք միջոցառումներին, որոնց շարքում են Կաննում անցկացվող MIDEM երաժշտական փառատոնի 2015-ի բացման արարողությունը, Պլասիդո Դոմինգոյի, Դանիել Բարեմբոիմի, Վլադիմիր Սպիվակովի, Զուբին Մետայի համերգները, ինչպես նաև "Cherry Orchard" միջազգային արվեստի փառատոնը ԱՄՆ-ում: Տարիներ շարունակ ԱՐԱՐԱՏ-ը աջակցում է Տրետյակովյան ազգային պատկերասրահին, մշտապես համագործակցում է Չեխովի անվան թատերական միջազգային փառատոնի, ինչպես նաև Ռուսաստանի մի շարք հայտնի թատրոնների հետ: Այսպիսի նախագծերը հնարավորություն են ընձեռում ժամանակակից մշակութային գործիչների և իրենց համաշխարհային ժառանգության մեջ ունեցած ներդրման վրա լրացուցիչ ուշադրություն հրավիրելու, մարդկանց, ովքեր իրենց աշխատանքով և տաղանդով իրական արժեքներ են պարգևում մեզ:

2017 թվականին Երևանի Կոնյակի Գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարանը հանդես եկավ Public Talk ձևաչափի ARARAT Speakers Night անվանում կրող նոր նախագծով: Համաձայն նախագծի հեղինակների՝ այն պետք է յուրահատուկ հարթակ հանդիսանա մշակութային բնագավառի և արվեստի ակնառու ներկայացուցիչների հանդիպման և իրենց տեսակետն արդի մասնագիտական թեմաների շուրջ ներկայացնելու համար: Նախագծի առաջին բանախոսներն էին Տրետյակովյան ազգային պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան և ժամանակակից արվեստի տեսաբան Դանիլո Էկկերը:

Այլ նորություններ և իրադարձություններ

1

Пожалуйста, поверните устройство
для продолжения просмотра сайта

Հետևեք ARARAT ապրանքանշանի նորություններին և իրադարձություններին

ARARAT կոնյակների նորությունները պարբերաբար ստանալու համար, լրացրեք ստորև ներկայացված ձևաթուղթը:

Ինչպե՞ս կարող ենք Ձեզ դիմել.:

Ծննդյան ամսաթիվ*:

Մուտքագրեք նկարում պատկերված ծածկագիրը::

Շնորհակալություն

Ուղղեք Ձեր հարցը

Հարցեր ուղղելու, կարծիք թողնելու կամ խնդրի մասին հաղորդելու համար լրացրեք ստորև ներկայացված ձևաթուղթը:

Ինչպե՞ս կարող ենք Ձեզ դիմել.:

Ծննդյան ամսաթիվ*:

Խնդրում ենք ընտրել ցանկից, թե որ կետին է վերաբերում ԱՐԱՐԱՏ կոնյակի մասին Ձեր հարցը:*

  • որակ
  • որտեղից գնել
  • իսկություն
  • արտադրող
  • համագործակցություն
  • Այցելություն
  • այլ

Եթե ցանկանում եք այցելել Երևանի կոնյակի գործարան և ARARAT Museum, խնդրում ենք լրացնել «Այցելել» ձևաթուղթը:

Մուտքագրեք նկարում պատկերված ծածկագիրը::

Ձեր հարցումը ուղարկված է: Շնորհակալություն

Դարձեք Երևանի Կոնյակի Գործարանի ARARAT Museum-ի հյուրը

Շրջայց-համտեսի գրանցվելու համար կարող եք լրացնել ստորև ներկայացված ձևաթուղթը:

Ինչպե՞ս կարող ենք Ձեզ դիմել.:

Ձեր գտնվելու վայրը:

Ծննդյան ամսաթիվ*:

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇՐՋԱՅՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նախընտրելի ամսաթիվը.*

Շրջայցի նախընտրելի լեզուն.

Մուտքագրեք նկարում պատկերված ծածկագիրը::

Մենք շուտով կգրենք ձեզ ARARAT թանգարանում ձեր շրջայց-համտեսի օրը և ժամը հաստատելու համար:

Թող խաղաղության Ձեր ուղերձը որքան հնարավոր է շատ մարդ տեսնի՝ գտեք պատի վրա Ձեր գրառման հատվածը և տարածեք այն սոցիալական ցանցերում: