ԱՐԱՐԱՏ-ի և Svitlo Concert-ի համատեղ միջոցառումը


Օգոստոսի 18-ին և 19-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի հանրահայտ ՑՈՒՄ (Цум) խանութի տանիքում տեղի ունեցավ ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակի և Svitlo Concert-ի համատեղ կազմակերպած միջոցառումը: Անկրկնելի միջավայրում նորովի մատուցվեց դասական և ժամանակակից երաժշտությունը:
«Կիևի վիրտուոզներ» նվագախմբի կատարմամբ հնչեցին «Ամելի», «Կեսգիշերը Փարիզում», «Ուրվականը», «Ֆորեստ Գամփ» սիրված ֆիլմերից կատարումներ: Երեկոն առավել անմոռանալի էին դարձնում միջոցառման հիանալի վայրը, քաղաքը ներկայացնող համայնապատկերը և, իհարկե, ԱՐԱՐԱՏ-ը և դրա հիման վրա պատրաստված կոկտեյլները:
Կիսվել
Խնդրում ենք կիսվել մեր գրառումներով և կայքի հղումով միայն 21 տարին բոլորած անձանց հետ
Այլ նորություններ և իրադարձություններ










1