ARARAT Single Cask
Տակառից գավաթ ամենակարճ ճանապարհը

Հայկական կոնյակագործության 130-ամյակին և նոր պատմական շրջանի նախօրեին Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է բացառիկ արտադրանք՝ ARARAT Մեկ Տակառից (ARARAT Single Cask), թողարկված սահմանափակ քանակությամբ և համարակալված շշերով:

Մատուցելով իրենց խորհին հարգանքը հին սպիրտների շքեղությանը և հայկական կոնյակագործության նահապետների թողած հարուստ ժառանգությանը՝ Երևանի կոնյակի գործարանի վարպետները չեն դադարում նոր՝ հայկական հողի ջերմությունն ու բերրիությունը արտացոլող գաղափարներ որոնել:

Ստեղծագործական պրպտումների արդյունքում ստեղծված նոր խմիչքը պատրաստված է բացառապես Երևանի կոնյակի գործարանի պրեմիում դասի սպիրտներից՝ ստացված և հնացված Հայաստանի Տավուշի մարզի յուրահատուկ կլիմայական պայմաններում: ARARAT Single Cask-ը հայկական կոնյակագործության մեջ բացարձակ նորարարություն է, որը խորհրդանշորեն թողարկվում է հոբելյանական տարում՝ ի նշան պատմական նոր շեմի հատման և պահանջկոտ ապագային ժամանակակից որոշումներ ներկայացնելու պատրաստակամության:

ARARAT Single Cask-ը 57% թնդություն ունեցող ԵԿԳ-ի սահմանափակ քանակի արտադրանք է պատրաստված բացառապես Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանի Տավուշի մարզի խաղողից, որը հայտնի է մեղմ կլիմայով և բյուրեղյա մաքուր օդով, որոնք սպիրտներին հաղորդում են բացառապես նուրբ և յուրահատուկ այնպիսի առանձնահատկություններ, որոնք, անկասկած, արժանի են մաքուր, ոչ կուպաժավորված վայելքի:

Կրկնակի թորման միասնական գործընթացը և հնացումը մեկ տակառում առանց հետագա կուպաժավորման Single Cask-ը դարձնում են շրջանի բնակլիմայական առանձնահատկությունների առավել ամբողջական և բնածին արտացոլումը: Մառանում ստեղծված հատուկ պայմանները հնացումը դարձնում են առավել մեղմ և ապահովում են սպիրտների անկրկնելի նրբությունն ու բազմերանգությունը:

ARARAT Single Cask-ը ԱՐԱՐԱՏ տեսականու միակ արտադրանքն է, որը շրջանցում է ցրտով մշակման և ֆիլտրման փուլը, ինչը թույլ է տալիս էլ ավելի համային նոտաներ և բույրի երանգներ պահպանել՝ միաժամանակ ընդգծելով խմիչքի իսկությունը:

ARARAT Single Cask-ն առանձնանում է յուրօրինակ երանգով, որը փորձագիտական հանձնաժողովը անվանել է «հայկական աշնանային մայրամուտի գույն»: Այն ունի ուժեղ, ծավալուն, բազմաբնույթ և հագեցած համ: Խմիչքի բնույթը դրսևորվում է փայտի և ծխի համահոտային ներդաշնակ համադրությամբ՝ վանիլի և անուշաբույր դարչինի երանգավորմամբ:

ARARAT Single Cask-ի սահմանափակ թողարկման համար ԵԿԳ-ի վարպետները երեք տակառ են ընտրել: Նորարարական շարքի յուրաքանչյուր շշի վրա հատուկ հրավիրված մասնագետի ձեռքով գրված է համար, որը ցույց է տալիս, թե որ տակառում է հնացվել սպիրտը:

ԵԿԳ-ի նոր արտադրանքի հիմքում ընկած է մինիմալիզմի շքեղությունն և կրաֆտ գաղափարը, որն էլ արտացոլվել է ժամանակակից փայտյա փաթեթավորման մեջ, իսկ Արարատ լեռան ուրվագծմամբ պիտակների կոմպոզիցիան ընդգծում են խմիչքի շքեղ գույնը:

Կոնյակագործության ողջ պատմության ընթացքում հայ վարպետները երբեք չեն վարանել ընդլայնել կոնյակագործության սահմանները և բոլոր ժամանակներում հանդես են եկել նորարար լուծումներով, որոնք շատ շուտ անխախտելի կանոն են դարձել: Այդպես նախորդ դարասկզբին Մկրտիչ Մուսինյանցը ստեղծում է առաջին տեսակավոր հայկական կոնյակը՝ սկզբնավորելով հայկական կոնյակների փառահեղ ապագան: Մի քանի տասնամյակ անց՝ 20-րդ դարի կեսերին, հայկական կոնյակագործության վարպետ Մարգար Սեդրակյանը հեղափոխական միտք է առաջարկում, որը կայանում էր թորած ջուրը «կենդանի ջրով» փոխարինելու մեջ: Ժամանակին նորարարական այս գաղափարն արդյունքում դարձավ հայկական կոնյակագործության ոսկե օրենքը: ARARAT Single Cask-ը ԱՐԱՐԱՏ-ի նորարարությունների ներդաշնակ շարունակությունն է հատընտիրը գնահատողների համար, որը փոխաբերականորեն կարելի անվանել «Մեկ վրձնահարվածի կտավ»՝ կատարված տակառից գավաթ ամենակարճ ճանապարհի տեխնիկայով:

Այլ նորություններ և իրադարձություններ

1

Пожалуйста, поверните устройство
для продолжения просмотра сайта

Հետևեք ARARAT ապրանքանշանի նորություններին և իրադարձություններին

ARARAT կոնյակների նորությունները պարբերաբար ստանալու համար, լրացրեք ստորև ներկայացված ձևաթուղթը:

Ինչպե՞ս կարող ենք Ձեզ դիմել.:

Ծննդյան ամսաթիվ*:

Մուտքագրեք նկարում պատկերված ծածկագիրը::

Շնորհակալություն

Ուղղեք Ձեր հարցը

Հարցեր ուղղելու, կարծիք թողնելու կամ խնդրի մասին հաղորդելու համար լրացրեք ստորև ներկայացված ձևաթուղթը:

Ինչպե՞ս կարող ենք Ձեզ դիմել.:

Ծննդյան ամսաթիվ*:

Խնդրում ենք ընտրել ցանկից, թե որ կետին է վերաբերում ԱՐԱՐԱՏ կոնյակի մասին Ձեր հարցը:*

  • որակ
  • որտեղից գնել
  • իսկություն
  • արտադրող
  • համագործակցություն
  • Այցելություն
  • այլ

Եթե ցանկանում եք այցելել Երևանի կոնյակի գործարան և ARARAT Museum, խնդրում ենք լրացնել «Այցելել» ձևաթուղթը:

Մուտքագրեք նկարում պատկերված ծածկագիրը::

Ձեր հարցումը ուղարկված է: Շնորհակալություն

Դարձեք Երևանի Կոնյակի Գործարանի ARARAT Museum-ի հյուրը

Շրջայց-համտեսի գրանցվելու համար կարող եք լրացնել ստորև ներկայացված ձևաթուղթը:

Ինչպե՞ս կարող ենք Ձեզ դիմել.:

Ձեր գտնվելու վայրը:

Ծննդյան ամսաթիվ*:

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇՐՋԱՅՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նախընտրելի ամսաթիվը.*

Շրջայցի նախընտրելի լեզուն.

Մուտքագրեք նկարում պատկերված ծածկագիրը::

Մենք շուտով կգրենք ձեզ ARARAT թանգարանում ձեր շրջայց-համտեսի օրը և ժամը հաստատելու համար:

Թող խաղաղության Ձեր ուղերձը որքան հնարավոր է շատ մարդ տեսնի՝ գտեք պատի վրա Ձեր գրառման հատվածը և տարածեք այն սոցիալական ցանցերում: