Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի այցը Երևանի կոնյակի գործարան


Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի գլխավորած պատվիրակությունը ս.թ. նոյեմբերի 10-ին այցելեց Երևանի կոնյակի գործարան: Ըստ նախատեսված ծրագրի՝ պատվիրակությունը այցելեց Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարան, որտեղ ծանոթացավ հայկական ԱՐԱՐԱՏ կոնյակի պատմությանը և արտադրական գործընթացին:
Իգոր Դոդոնը կանգ առավ նաև «Խաղաղության տակառի» մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի: Տակառում հնացվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994թ. կոնյակի սպիրտ: Այն կոչվում է «խաղաղության», քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Նախագահն իր ստորագրությունը թողեց նաև գործարանի հուշագրում:
Ըստ ավանդույթի՝ Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարանի նախագահական անցուղին համալրվեց Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի անվանական տակառով:
ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակները արտադրվում են Երևանի կոնյակի գործարանում բացառապես բարձրորակ հայկական խաղողից և բյուրեղյա մաքուր աղբյուրի ջրից՝ ավանդական տեխնոլոգիաների կիռարմամբ, որոնց հիմքը դրվել է դեռևս 1887 թվականին Ներսես և Վասիլի Թաիրյանց եղբայրների կողմից: ԱՐԱՐԱՏ կոնյակների արտադրության համար օգտագործվող հատընտիր սպիրտները հնացվում են կովկասյան դարավոր կաղնու տակառներում, որոնք պատրատվում են գործարանի սեփական տակառագործական արհեստանոցում: 1998 թվականին Երևանի կոնյակի գործարանը միացավ պրեմիալ ալկոհոլի համաշխարհային շուկայի առաջնորդ Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբին:
Այլ նորություններ և իրադարձություններ






