Նոր տարում ընդունած որոշումներ


Նոր տարում ընդունած որոշումներ
Մենք հավատում ենք, որ փոքր քայլերը ունեն մեծ ազդեցություն, և այդ իսկ պատճառով Պեռնո Ռիկարը որոշում է կայացրել արգելել կենսաբանորեն չքայքայվող կոկտեյլային պլաստիկ ձողիկների և խառնիչների օգտագործումը իր բիզնեսի ցանկացած բնագավառում: Տարին սկսելով հստակ գործողություններով՝ Խումբը դիմել է իր բոլոր ընկերություններին ապագայում Պեռնո Ռիկարի միջոցառումներին դրանք չօգտագործելու պահանջով, որի որոշումը կայացվել է դեռևս նախատոնական շրջանում:
Խմիչքների բնագավառը տասնամյակներ շարունակ օգտագործում է պլաստիկից պատրաստված արտադրանք, իսկ կոկտեյլների վերածննդի արդյունքում զարդարանքի տեսքով դրանց օգտագործումը հասավ ահռելի քանակների: Ձողիկը, որը միջինում օգտագործվում է 20 րոպե, կարող է պահանջել 200 տարի մասնիկների վերածվելու համար և հաճախ ամբողջովին չի էլ քայքայվում:
Վանեսսա Ռայթը՝Խմբի կայունության և պատասխանատվության գծով նորանշանակ փոխնախագահը, ասում է. «Պեռնո Ռիկարի պատմությունը և մեր արժեքները սերտորեն կապված են սոցիալական պատասխանատվության և խնամքի հետ, դա մեր բոլորի մի մասն է, և ավելի քան 50 տարի առաջ հիմնված Պոլ Ռիկարի օվկիանոսագիտության ինստիտուտի ստեղծումն դրա վառ օրինակն է: Մենք գիտենք, որ այս տեսակի կենսաբանորեն չքայքայվող պլաստիկը վնասակար ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի և օվկիանոսների վրա, և մեզ համար չափազանց կարևոր է հետագա վնասի կանխարգելման մեջ ներդրում ունենալը:
Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) աջակցելու հետ միասին, Պեռնո Ռիկարը պատրաստվում է կրճատել շրջակա միջավայրի վրա իր ունեցած ազդեցությունը: Պեռնո Ռիկարի 2020թ.-ի ճանապարհային քարտեզը ներառում է աղբավայրերում արտանետումների քանակի կրճատումը մեկ հավակնոտ նպատակով՝ ներկայիս 913 տոննայից հասնել 0-ի մինչև 2020 թվականը:
Այլ նորություններ և իրադարձություններ
