«ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկո» շարքի երրորդ միջոցառումը

«ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկո» շարքի երրորդ միջոցառումը տեղի ունեցավ ժամանակակից Երևանի ամենանշանավոր վայրերից մեկում՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: «Կինոն այսօր» թեմայի շուրջ հանդիպման շրջանակներում «ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկոյի» հյուրը՝ Ինգեբորգա Դապկունայտեն, կիսվեց միջազգային թատրոնի և կինոյի բնագավառ բարեհաջող մուտք գործելու իր բացառիկ փորձով:

«Մենք չափազանց ուրախ ենք տեսնել, որ դեռ նախորդ տարի մեկնարկած «ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկո» նախագիծը այսպիսի հաջողություն է գրանցում և հրավիրում է ոչ միայն հետաքրքիր խոսնակների, այլ նաև հիանալի լսարան, որը, դատելով զրույցի մեջ իր ներգրավվածությունից, լիովին կիսում է մեր հետաքրքրությունը ուրվագծված հարցերի շուրջ: Կուզենայի ընդգծել, որ առաջին անգամ մենք միջոցառումն անցկացրեցինք ԱՐԱՐԱՏ թանգարանի պատերից դուրս, աներևակայելի հետաքրքիր վայրում՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, ինչն միջթանգարանային համագործակցության ևս մեկ հիանալի օրինակ է: Ինգեբորգա Դապկունայտեի հետ «ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկոն» անցավ էլ ավելի ընդլայնված ձևաչափով և զրույցին հաջորդեց մեր հյուրի կողմից իրականացվող ընթերցանության հատվածը, ինչը ներկաներին նվիրեց նոր զգացմունքներ և անմոռանալի պահեր», - նշեց Երևանի կոնյակի գործարանի վաճառքների և շուկայավարության տնօրեն Կարին Մադելրիոն:

Իր ողջ կարիերայի ընթացքում Ինգեբորգա Դապկունայտեն հատել է թե´ ժանրային, թե´ աշխարհագրական սահմանները՝ կերտելով փայլուն կերպարներ ինչպես թատրոնում, այնպես էլ կինոյում, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում: Պյոտր Տոդորովսկու «Ինտերաղջիկը» հանրահայտ ֆիլմի միջի Կիսուլյայից մինչև Ալեքսեյ Ուչիտելի աղմկահարույց «Մաթիլդա» ֆիլմի կայսրուհի Մարիա Ֆեոդորովնա. դերասանուհու գործերի լայն շրջանակը ապահովել է կինոյի ոլորտի վարպետների ճանաչումը և հանրահայտ միջազգային կինոփառատոնների՝ Կաննի, Վենետիկի և Բեռլինի, ժյուրիի անդամի պատվավոր տեղը:

Ինչ է պահանջվում դերասանից «արվեստներից ամենակարևորի» համաշխարհային համակարգի մեջ ինտեգրվելու համար, արդյոք կարևոր է իսկության պահպանումը մի դարաշրջանում, որում Սկորսեզեն, Տարանտինոն և Գիլերմո դել Տորոն նկարահանում են դասական հոլիվուդյան կինոներ, իսկ միջազգային կինոփառատոններում հաճախ մեծ հաղթանակներ տարած տեղական ֆիլմերը չեն դիմակայում միջազգային ֆիլմերի մրցակցությանը և հազվադեպ բացառություններով մնում են միջազգային կինոբովանդակությունից դուրս: Չնայած թե ի շնորհիվ «տեղական արմատների» դերասանը կարող է միջազգային հարթակներում պահանջված դառնալ և որքանով է նկարահանման հրապարակից դուրս ձեռք բերված չանաչելիությունը կարևոր կինոյում մեծ հաջողության հասնելու համար: Այս և այլ հարցերի շուրջ ծավալվեց «ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկո» միջոցառումը, որն այս անգամ վարեց ճանաչված լրագրող Արտակ Ալեքսանյանը:

«Արվեստը նախ և առաջ հաղորդակցության միջոց է, տեղեկատվությամբ փոխանակվելու գործիք, - հանդիպման ժամանակ նշեց Ինգեբորգա Դապկունայտեն, իսկ թատրոնի և կինոյի միջև տարբերությունը ներկայացրեց հետևյալ կերպ, - Թատրոնի և կինոյի միջև ամենամեծ տարբերությունը թերևս թատրոնի անհապաղ և անմիջական ընկալումն է, մինչդեռ ֆիլմը որոշակի խաղի հնարավորություն է ընձեռում»:

Ինգեբորգա Դապկունայտեի աշխատանքները ինչպես մեյնսթրիմային, այնպես էլ արտհաուս կինոյում որոշակի չափով սահմանել են ժամանակակից կինոյի ուրվագիծը, այնուամենայնիվ դերասանուհին չի դադարում հանդես գալ թատերական նոր դերերում: Բեմի վրա նրա վերջին դերերից է Ջոն Մալկովիչի հետ համատեղ ներկայացումը՝ «Ջակոմոյի վարիացիաները» և «Կրկեսը» Ազգերի թատրոնում: 2013թվ.-ից Ինգեբորգա Դապկունայտեն ակտիվորեն զբաղվում է կրթական գործունեությամբ Մոսկվայի կինոդպրոցի շրջանակներում, որտեղ դասավանդում են ժամանակակից կինոյի պրակտիկան մեծ հաջողություններ ունեցած գործիչները:

Ինգեբորգա Դապկունայտե

Թատրոնի և կինոյի հայտնի դերասանուհի, ավարտել է Լիտվայի պետական կոնսերվատորիայի թատերական արվեստի ֆակուլտետը: Լայն ճանաչվածություն ձեռք է բերել Պյոտր Տոդորովսկու «Ինտերաղջիկը», Դմիտրի Մեսխիևի «Անպատկառները», Վալերի Տոդորովսկու «Մերձմոսկովյան գիշերներ», Նիկիտա Միխալկովի «Արևից կիզվածները», Ալեքսեյ Բալաբանովի «Մորֆին» և «Պատերազմ», ինչպես նաև Ալեքսեյ Ուչիտելի «Մաթիլդա» ֆիլմերից հետո: Նկարահանվում է նաև արտասահմանյան ֆիլմերում և սերիալներում Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Նորվեգիայում, Շվեդիայում: Աշխատել է Վիլնյուսի, Չիկագոյի, Լոնդոնի, Վիեննայի և Մոսկվայի թատրոններում:

Միջազգային մրցանակների դափնեկիր է: Բեռլինի, Կաննի, Վենետիկի միջազգային փառատոններում եղել է ժյուրիի անդամ: Մոսկովյան կինոդպրոցի դերասանական վարպետության ֆակուլտետի ղեկավարն է: Արդեն 11 տարի է, ինչ Ինգեբորգա Դապկունայտեն զբաղվում է բարեգործությամբ: Ինգեբորգա Դապկունայտեն "Вера" բարեգործական հիմնադրամի հոգաբարձական խորհրդի համանախագահն է:

«ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկոն» բացառիկ arttainment նախագիծ է, որը անց է կացվում հանրային քննարկում (public talk) ձևաչափով: Այն հատուկ բանախոսություն-քննարկումների շարք է, մտավոր հարթակ, ուր հանդիպում են ամենատարբեր ոլորտների պրոֆեսիոնալներն ու գործի վարպետները, այդ թվում՝ արվեստագետներ, հասարակական գործիչներ, լրագրողներ ու ժամանակակից մշակույթի ներկայացուցիչներ՝ կենդանի զրույցի տեսքով արդի և պրոֆիլային հարցերի վերաբերյալ իրենց տեսակետը ներկայացնելու համար: «ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկոյի» խոսնակներ են եղել Տրետյակովյան պետական պատկերսարահի գլխավոր տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան, Իտալիայի ժամանակակից արվեստի տեսաբան Դանիլո Էկկերը և դերասան Ջոն Մալկովիչը:

Կիսվել

Այլ նորություններ և իրադարձություններ

1

Пожалуйста, поверните устройство
для продолжения просмотра сайта

Հետևեք ARARAT ապրանքանշանի նորություններին և իրադարձություններին

ARARAT կոնյակների նորությունները պարբերաբար ստանալու համար, լրացրեք ստորև ներկայացված ձևաթուղթը:

Ինչպե՞ս կարող ենք Ձեզ դիմել.:

Ծննդյան ամսաթիվ*:

Մուտքագրեք նկարում պատկերված ծածկագիրը::

Շնորհակալություն

Ուղղեք Ձեր հարցը

Հարցեր ուղղելու, կարծիք թողնելու կամ խնդրի մասին հաղորդելու համար լրացրեք ստորև ներկայացված ձևաթուղթը:

Ինչպե՞ս կարող ենք Ձեզ դիմել.:

Ծննդյան ամսաթիվ*:

Խնդրում ենք ընտրել ցանկից, թե որ կետին է վերաբերում ԱՐԱՐԱՏ կոնյակի մասին Ձեր հարցը:*

  • որակ
  • որտեղից գնել
  • իսկություն
  • արտադրող
  • համագործակցություն
  • Այցելություն
  • այլ

Եթե ցանկանում եք այցելել Երևանի կոնյակի գործարան և ARARAT Museum, խնդրում ենք լրացնել «Այցելել» ձևաթուղթը:

Մուտքագրեք նկարում պատկերված ծածկագիրը::

Ձեր հարցումը ուղարկված է: Շնորհակալություն

Դարձեք Երևանի Կոնյակի Գործարանի ARARAT Museum-ի հյուրը

Շրջայց-համտեսի գրանցվելու համար կարող եք լրացնել ստորև ներկայացված ձևաթուղթը:

Ինչպե՞ս կարող ենք Ձեզ դիմել.:

Ձեր գտնվելու վայրը:

Ծննդյան ամսաթիվ*:

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇՐՋԱՅՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նախընտրելի ամսաթիվը.*

Շրջայցի նախընտրելի լեզուն.

Մուտքագրեք նկարում պատկերված ծածկագիրը::

Մենք շուտով կգրենք ձեզ ARARAT թանգարանում ձեր շրջայց-համտեսի օրը և ժամը հաստատելու համար:

Թող խաղաղության Ձեր ուղերձը որքան հնարավոր է շատ մարդ տեսնի՝ գտեք պատի վրա Ձեր գրառման հատվածը և տարածեք այն սոցիալական ցանցերում: