ARARAT Apricot-ի ներկայացումը Ուկրաինայում


Նոյեմբերի 15-ին Ուկրաինայում տեղի ունեցավ Svitlo Concert՝ նվիրված ARARAT Apricot-ի թողարկմանը: Միջոցառումը համախմբեց ավելի քան 1600 երաժշտասերների, որոնք վայելեցին երեկոն տարբեր խմբերի երաժշտության ներքո: Ջազային հնչյունների երկու ամբողջ հարկ, տաք պունշ և քաղաքի համայնապատկերի շլացուցիչ տեսարան. այս ամենը յուրահատուկ մթնոլորտ ստեղծեց և դարձրեց երեկոն անմոռանալի:
Միջոցառումն էլ ավելի յուրահատուկ դարձավ ARARAT Apricot-ի շնորհանդեսի շնորհիվ: Հյուրերը ծանոթացան ARARAT շարքի նոր բացառիկ խմիչքի հետ, որն ավանդույթնների և վարպետության նոր արևային բեկումն է: Հյուրերը նաև վայելեցին հատուկ կոկտեյլներ՝ պատրաստված լեգենդար կոնյակի հիմքով:
Կիսվել
Խնդրում ենք կիսվել մեր գրառումներով և կայքի հղումով միայն 21 տարին բոլորած անձանց հետ
Այլ նորություններ և իրադարձություններ





























1