ARARAT-ը` WCIT 2019 համաժողովի գործընկեր


Հոկտեմբերի 6-ից 9-ը Հայաստանում տեղի ունեցավ IT ոլորտի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը՝ World Congress on Information Technology համաժողովը, որի գործընկերն էր ARARAT լեգենդար հայկական կոնյակը:
Այս տարի ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի ընթանում էր «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ» թեմայի շուրջ և համախմբեց ավելի քան 70 երկրների ներկայացուցիչների: Համաժողովի շրջանակում ելույթով հանդես եկան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, WITSA-ի նախագահ Իվոն Չիուն, անվտանգության հարցերով ամերիկացի փորձագետ Ռիչարդ Քլարքը, VaynerX-ի եւ VaynerMedia-ի նախագահ Գարի Վայներչուկը, «GIPHY»-ի հիմնադիր Ալեքս Չունգը, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, Reddit-ի եւ Initialized Capital-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, ռոք երաժշիտ Սերժ Թանկյանը և IT ոլորտի մի շարք ներկայացուցիչներ: Քննարկումների մոդերատորներից մեկն էր CNN-ի անվանի լրագրող Ռիչարդ Քվեստը:
WCIT-ի և ARARAT-ի համագործակցության շրջանակներում համաժողովի մասնակիցները և խոսնակները այցելեցին ԱՐԱՐԱՏ թանգարան, որտեղ ծանոթացան Հայաստանի ամենաճանաչված խորհրդանիշներից մեկի՝ ARARAT լեգենդար հայկական կոնյակի պատմությանը, արտադրական գործընթացին և ներկայիս զարկերակին: Համաշխարհային համաժողովի մասնակիցներն ու հյուրերը Լիվինգսթոն ռեստորանում մասնակցեցին նաև պաշտոնական ընդունելությանը, որտեղ նրանց հնարավորություն տրվեց վայելելու երեկոն ARARAT կոնյակի հիմքով պատրաստված բացառիկ կոկտեյլենրի միջոցով:
WCIT-ի և ARARAT-ի համագործակցությունն առավել իմաստավորված էր լեգենդար հայկական կոնյակի կողմից վերջին տարիներին ներկայացրած նորամուծություններով:
130 տարիների ընթացքում ARARAT-ը փայփայել է հայկական առատաձեռն հողի և մարդկային տաղանդի լավագույն մարմնավորման ավանդույթները, ինչը սակայն երբեք զերծ չի պահել ապրանքանիշին նորարություններ ներկայացնելուց: Ավանդույթների և նորարարությունների ներդաշնակ համակցման արտացոլումն են հանդիսանում ARARAT կոնյակները, մասնավորապես վերջին շրջանում ներկայացված ARARAT Single Cask շարքը, ինպես նաև ARARAT Apricot ալկոհոլային խմիչքը: ARARAT Single Cask շարքը բացառապես Երևանի կոնյակի գործարանի պրեմիում դասի սպիրտներից պատրաստված սահմանափակ քանակությամբ և համարակալված շշերով թողարկում է: Կրկնակի թորման միասնական գործընթացը և հնացումը մեկ տակառում առանց հետագա կուպաժավորման դարձնում են այս շարքը բացառիկ:
ARARAT-ի գամմայի մեջ բացառիկ է նաև այս տարվա նորարարությունը՝ ARARAT Apricot-ը, որն ավանդույթնների և վարպետության նոր արևային բեկումն է: ARARAT Apricot-ը ստեղծված է 6 տարվա հնացման ARARAT կոնյակի հիմքով, որի օրգանոլեպտիկ հարստությունը լրացված է ծիրանի նուրբ համով:
Այլ նորություններ և իրադարձություններ







































































