ARARAT կոնյակները Վեգասում


Ամերիկայի ալկոհոլային բնագավառի խոշորագույն հավաքը՝ WSWA’s (Wine & Spirits Wholesalers of America) ամենամյա համագումարը և ցուցահանդեսը, տեղի ունեցավ Ապրիլի 30-ից – Մայիսի 3-ը: Այս տարի՝ հավաքի 75-րդ հոբելյանին, ամբողջ աշխարհի դիստրիբյուտորներին և մատակարարներին համախմբող միջոցառումը անցավ Լաս Վեգասի Caesars Palace հյուրանոցում “The Big Deal” խորագրով: Համագումարին մասնակցեց նաև ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակը՝ ամերիկյան գործընկերներին ներկայացնելով իր հարուստ տեսականին:
«Մենք պատրաստակամ ենք ամրապնդելու Միացյալ Նահանգներում բրենդի առկայությունը և գործունեությունը, քանի որ այստեղ աճելու մեծ հեռանկարներ ենք տեսնում: Այսպիսի համագումարին մասնակցելը մեծ հնարավորություն է ընձեռում ներկայացնել ԱՐԱՐԱՏ-ը գործարարներին, աջակցել մեր մատակարարին, ինչպես նաև շուկայում տեսնել նոր միտումներ և նորարարական ապրանքներ: Վստահ եմ, որ այս օրերի ընթացքում մեր ունեցած քննարկումներն ու հանդիպումները նոր հեռանկարներ կբացեն ԱՐԱՐԱՏ-ի համար»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի վաճառքների և շուկայավարության տնօրեն Կարին Մադելրիոն:
1943 թվ.-ին հիմնադրված Wine & Spirits Wholesalers of America (WSWA) -ն ազգային առևտրային միավորում է, որը ներկայացնում է ալկոհոլային բնագավառի մեծածախ ոլորտը: Այն նվիրված է ալկոհոլային բնագավառի մեծածախ ոլորտի դիստրիբյուտորների և միջնորդների շահերը և անկախությունը բարելավելուն:
ԱՄՆ-ում ԱՐԱՐԱՏ-ի մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք: https://am.araratbrandy.com/gamma/importers/.
Այլ նորություններ և իրադարձություններ









