ԱՐԱՐԱՏ Առատաձեռնության ընթրիք նվիրված «Ավրորայի» հերոսներին


Հունիսի 8-ին Երևանի կոնյակի գործարանում անցավ «ԱՐԱՐԱՏ Առատաձեռնության ընթրիք: Հարգանքի տուրք „Ավրորայի“ հերոսներին» հատուկ միջոցառումը:
ԱՐԱՐԱՏ-ը «Ավրորայի» կողքին եղել է սկզբնավորումից ի վեր՝ աջակցելով 2016 և 2017 թվականների մրցանակաբաշխության արարողություններին: Համընդհանուր արժեքների հիման վրա ձևավորված համագործակցությունն արդեն հարստացրել է «Ավրորայի» էջերը վառ և գունեղ պահերով:
Այս տարի ԱՐԱՐԱՏ-ի և «Ավրորայի» համագործակցության առանցքային պահերից եղավ Երևանի կոնյակի գործարանում անցկացված «ԱՐԱՐԱՏ Առատաձեռնության ընթրիք: Հարգանքի տուրք „Ավրորայի“ հերոսներին» միջոցառումը, որը ԱՐԱՐԱՏ-ի հարկի տակ կմիավորի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն հյուրերին:
«ԱՐԱՐԱՏ-ը հպարտ է այսօր հյուրընկալել «Ավրորայի» հյուրերին և հավակնորդներին, քանի որ տոնախմբության այս օրերին Երևանը հիրավի աշխարհի մարդասիրության մայրաքաղաքն է դառնում: «Ավրորա»-ն աշխարհին օգնում է շարժվել ճիշտ ուղղությամբ»,- ասաց ԵԿԳ-ի գլխավոր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Արա Գրիգորյանը:
Իր հերթին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը հավելեց, որ ԱՐԱՐԱՏ-ը և «Ավրորա»-ն շատ բաներից բացի հանդիսանում են սեփական գաղափարախոսությունը և իմաստն ունեցող ապրանքանիշներ: «ԱՐԱՐԱՏ լեռը աստվածաշնչյան Նոյան տապանի կանգ առնելու վայրն է, և դա մարդկությանը երկրորդ հնարավորություն տալու պատմություն է: «Ավրորա»-ն, որը կոչվել է Ավրորա Մարդիգանյանի անունով, մյուս կողմից հայկական ցեղասպանությունից փրկվածների պատմությունն է, այսինքն՝ մի յուրատեսակ արևածագ: Ավրորայի ամբողջ իմաստն այս վերականգնումը է և այս երկրորդ հնարավորությունն է», - նշեց Նուբար Աֆեյանը:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱՐԱՐԱՏ-ին այս երեք տարիների ընթացքում մեր կողքին լինելու համար: Ես ուրախ եմ Արայի և թիմի նման գործընկերներ ունենալու համար: Շնորհակալություն աջակցության համար, շնորհակալություն, որ հանդիսանում եք մաս մի համագործակցության, որտեղ հավատում են, որ երախտագիտությունը վճռական է յուրաքանչյուրիս համար: Մենք հուսով ենք, որ երախտագիտությունը գործի մեջ կդառնա ապրելակերպ», - ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Ընթրիքի շրջանակներում բոլոր հյուրերը հնարավորություն ունեցան այցելել ԱՐԱՐԱՏ թանգարան և բացահայտել հայկական կոնյակագործության ամենահարուստ ավանդույթները, ինչպես նաև նշանավոր վարպետի պատմությունը, ում ամբողջ կյանքը երախտագիտության օրինակ է:
Այլ նորություններ և իրադարձություններ
























