«Ոսկե դիմակ» 2019


Ապրիլի 16-ին ARARAT լեգենդար հայկական կոնյակի աջակցությամբ Մեծ թատրոնի պատմական բեմում տեղի ունեցավ «Ոսկե դիմակ» թատերական մրցանակի հանձնման արարողությունը:
2019 թվականի մրցանակաբաշխությունը հոբելյանական էր. Ռուսական Ազգային թատերական «Ոսկե դիմակ» փառատոնը նշեց իր 25-ամյակը: Բեմադրության ռեժիսորի դերում հանդես եկավ Եվգենի Պիսարևը: Մրցանակաբաշխության հաղորդավարներն էին դերասաններ Յուլյա Պերեսիլդը և Մաքսիմ Մատվեևը, իսկ հյուրերի շարքում էին թատերական ոլորտի ամենաակնառու ներկայացուցիչները` Իգոր Կոստոլևսկին, Անդրեյ Բուրկովսկին, Դարյա Մորոզը, Կիրիլ Տուրբեցկոյը, Ալեքսեյ Ագրանովիչը, Վիկտորիա Տոլստոգանովան, Իրինա Ապեկսիմովան և այլոք:
Մրցանակներ ստացան բեմական արվեստի տարբեր տեսակի և ժանրերի ներկայացուցիչները: Ժյուրին կանգնած էր բարդ խնդրի առջև՝ ընտրել ամենավառ և հիշվող ներկայացումները: Այդպիսով, լավագույն դրամատիկական դերասան է ճանաչվել Կամիլ Տուկաևը («Անտիգոնա»), լավագույն դրամատիկական դերասանուհի՝ Դարյա Մորոզը («Երեք քույր»), լավագույն դրամատիկական բեմադրության ռեժիսոր՝ Կիրիլ Սերեբրեննիկովը («Փոքրիկ ողբերգություններ»):
Մրցանակաբաշխության գործընկերն էր ARARAT լեգենդար հայկական կոնյակը, որը հյուրերին հնարավորություն ընձեռեց քննարկել առաջադրումները լեգենդար կոնյակի հիմքով պատրաստված «Ոսկե դիմակ» հատուկ կոկտեյլի շուրջ, ինչպես նաև վայելել կոնյակն մաքուր մատուցմամբ: «Ոսկե Դիմակի» պարգևատրման արարողության նախաշեմին Cristal Room Baccarat ռեստորանում փասատոնի նոմինանտների և թատերական գործիչների մասնակցությամբ տեղի ունեցավ ОК! ամսագրի հանդիսավոր ընթրիքը: Արդեն սիրված խմիչքներից բացի, հյուրերին առաջարկվեց հատուկ թեյ ` ARARAT 5 o’clock tea, որն անթերի զուգակցում էր աղանդերի հետ:
Հարկ է նշել, որ ARARAT լեգենդար հայկական կոնյակն ավանդաբար աջակցում է առավել նշանակալի թատերական ներկայացումներին և արդեն 6-րդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես «Ոսկե դիմակ» փառատոնի և մրցանակաբաշխության գործընկեր:
Այլ նորություններ և իրադարձություններ




































