Բարմենների միջազգային ասոցիացիան Հայաստանում


Ապրիլի 26–28-ը Բարմենների հայկական ասոցիացիայի հրավերով և ARARAT լեգենդար հայկական կոնյակի աջակցությամբ Հայաստանում էին Բարմենների միջազգային ասոցիացիայի եվրոպական երկրների նախագահները (International Bartenders Association IBA).
Այցի շրջանակներում պատվիրակությունն այցելեց Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարան, որտեղ ծանոթացավ լեգենդար կոնյակի հարուստ պատմությանն և արտադրական գործընթացին, ինչպես նաև մասնակցեց ARARAT կոնայկների համտեսին՝ փորձելով նաև ARARAT Charles Aznavour Signature Blend բացառիկ կուպաժը:
«Հայաստանը բացառիկ լույսի երկիր է, որն արտացոլում են հայ կանանց աչքերը: Մենք շատ տպավորված ենք բարմենների պատրաստվածության մակարդակով և դիտարկում ենք բարմենների միջազգային մրցույթը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը», - նշում է Բարմենների միջազգային ասոցիացիայի Եվրոպայի տարածաշրջանի փոխնախագահ Ջորջիո Ֆադդան:
«Հայաստանը անհավանականորեն հարուստ է պատմություններով, և մենք պատրաստ ենք դրանք փոխանցել բարային կոնտեքստում: Իհարկե, ARARAT-ի նման եզակի խմիչք ունեցող այսպիսի երկիրն ունի բոլոր իրավունքներն աշխարհի բարային քարտեզում արժանի կերպով ներկայացված լինելու համար»,- կիսվեց Բարմենների իռլանդական ասոցիացիայի նախագահ Դեկլան Բըրնը:
«Բարմենների ոլորտի ձևավորմանն և զարգացմանն ուղղված երկար տարիների ջանքերը տալիս են իրենց արդյունքները, և շատ հաճելի է, որ ոլորտի միջազգային մասնագետներն այսօր Հայաստանը դիտարկում են որպես երկիր, որտեղ կարող է անցկացվել ոլորտի հեղինակավոր մրցույթը: Մենք մեր գործընկեր ԵԿԳ-ի հետ մաքսիմալ ջանքեր կգործադրենք Հայաստանն այդ վառ, մեծ թափ ձեռքբերող ոլորտում արժանի կերպով ներկայացնելու համար», - պատմեց Բարմենների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Ավետիսյանը:
Այլ նորություններ և իրադարձություններ


















