«Գայանե» բալետը Մեծ թատրոնի բեմում


Հուլիսի 24-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Մոկվայի Մեծ թատրոնի բեմում ներկայացրեց հանճարեղ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Ցուցադրությունը տեղի ունեցավ ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակի աջակցությամբ:
2018 թվականը նշանավորվեց պետականության և մշակույթի բնագավառի երեք հոբելյաններով. Արամ Խաչատրյանի 115-ամյակը, Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը և Երևանի 2800 տարեդարձը: Հենց այս հոբելյանական տարեթվերին է նվիրված լեգենդար բալետի ցուցադրումը, որը Մեծ թատրոնի բեմ էր վերադարձել մոտ 60 տարվա ընդմիջումից հետո: Ցուցադրությանը մասնակցություն ունեցավ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի սիմֆոնիկ նվագախումբը, թատրոնի բալետի խումբը, իսկ դեկորացիաներն արվել էին մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի էսքիզներով:
Նշանակալի իրադարձությանը ներկա էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և Հայաստանի ու Ռուսաստանի մշակույթի ու բիզնես բնագավառների ներկայացուցիչներ` Զելֆիրա Տրեգուլովան, Ալյոնա Դոլեցկայան, Գոռ Նահապետյանը և այլոք: Ցուցադրությունից առաջ հյուրերին ողջունեցին ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին և Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:
ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակն աջակցեց նախագծին՝ հատուկ հյուրասիրություն առաջարկելով Մեծ թատրոնի Բեթհովեն սրահում: Հյուրերը վայելեցին 6 տարվա հնացման ԱՐԱՐԱՏ Անի կոնյակը, ինպես նաև լեգենդար կոնյակի հիման վրա պատրաստված Noble Yerevan, Magnificent Backstage և ARARAT Punch կոկտեյլները:
Այլ նորություններ և իրադարձություններ

















