«ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկո» շարքի 4-րդ հանդիպումը


Հունիսի 22-ին տեղի ունեցավ «ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկո» շարքի հերթական հանդիպումը: Միջոցառման հյուրն էր Ալեքսեյ Գերման-կրտսերը, ում վերջին «Դովլաթով» ֆիլմը պատմում է XX դարի հանճարեղ գրող, ծագումով հայ Սերգեյ Դովլաթովի մասին: Միջոցառմանը ներկա Էին նաև նրա կինը՝ ֆիլմի գեղարվեստական մասով պատասխանատու Ելենա Օկոպնայան, ով արժանացել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակին, և Դովլաթովի դերակատար դերասան Միլան Մարիչը:
«Դովլաթով» ֆիլմը՝ Դովլաթովի չապրած մի քանի օրերն են, որոնք տպավորվում են իրենց վավերագրականությամբ: Որքանո՞վ և ինչու՞ է storytelling-ը դառնում մեր ժամանակներում առավել ակտուալ, և արդյո՞ք ժամանակակից թվային միջոցները դարձնում են գրականությունն արխաիկ ժանր:
«ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկո» շարքի չորրորդ միջոցառումը քննարկեց ժամանակակից ԶԼՄ-ների արդիական հարցերը, մասնավորապես՝ կինոյի, որպես գրական, գեղարվեստական, վավերագրական և այլ սկզբնաղբյուրներին վերադառնալու հիմնական միջոց:
Որպես ԱՐԱՐԱՏ թանգարանի նախագիծ, որն ուղղված է նաև միջթանգարանային կապերի ամրապնդմանը՝ «ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկո»-ն չէր կարող քննարկել գրականության սկզբնաղբյուրի հետ առնչվող թեման հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտից՝ հայկական գրավոր լեզվի միջնաբերդից բացի որևէ այլ վայրում:
Միջոցառման շրջանակներում անցավ նաև «Դովլաթով» ֆիլմի բացառիկ փակ ցուցադրությունը: Երեկոյին հատուկ մթնոլորտ հաղորդեց հայտնի սերբ դերասան, գրողի կերպարն անևերևակայելի ճշգրիտ մարմնավորած Միլան Մարիչի հետ հանդիպումը, ով Հայաստան էր ժամանել հատուկ ցուցադրության պրեմիերայի առթիվ:
Հատուկ միջոցառման կապակցությամբ հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում տեղի ունեցավ Սերգեյ Դովլաթովի ժառանգությունը ներկայացնող գրական ցուցահանդես:
ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկոն» բացառիկ arttainment նախագիծ է, որն անց է կացվում հանրային քննարկում (public talk) ձևաչափով: Այն հատուկ բանախոսություն-քննարկումների շարք է, մտավոր հարթակ, ուր հանդիպում են ամենատարբեր ոլորտների պրոֆեսիոնալներն ու գործի վարպետները, այդ թվում՝ արվեստագետներ, հասարակական գործիչներ, լրագրողներ ու ժամանակակից մշակույթի ներկայացուցիչներ՝ կենդանի զրույցի տեսքով արդի և պրոֆիլային հարցերի վերաբերյալ իրենց տեսակետը ներկայացնելու համար: «ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկոյի» խոսնակներ են եղել Տրետյակովյան պետական պատկերասրահի գլխավոր տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան, Իտալիայի ժամանակակից արվեստի տեսաբան Դանիլո Էկկերը, հայտնի դերասան Ջոն Մալկովիչը և դերասանուհի Ինգեբորգա Դապկունայտեն:
Այլ նորություններ և իրադարձություններ






























































