ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 3-րդ ֆորումը


Մայիսի 15–21-ը Երևանում տեղի ունեցավ ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 3-րդ ֆորումը: Ֆորումի աջակցի դերում հանդես եկավ ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակը:
Երրորդ անգամ անցկացվող թատերական Ֆորումը երիտասարդ բեմադրիչների և ներկայացումների մրցույթ է, որի շրջանակներում ցուցադրվում է յուրաքանչյուր երկրից մեկական ներկայացում՝ ընտրված փորձագիտական խորհրդի կողմից: Այն նաև համընդհանուր երիտասարդական թատերական մշակութային հարթակ է, որը կոչված է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջև ստեղծագործական շփումների ամրապնդմանը: Ֆորումի ծրագիրն իր մեջ ներառում է մասնագիտական քննարկումներ, վարպետության դասեր, ինչպես նաև համատեղ ներկայացումներ ստեղծելու գործընթաց:
Երիտասարդ թատերական գործիչների միջազգային ֆորումն առաջին անգամ անց է կացվել 2012թ. Քիշնևում, երկրորդը` 2015թ. Մինսկում: Այս տարի ֆորումը հյուրընկալվեց Երևանում: Ֆորումի մասնակից երկրներն էին Հայաստանը, Լատվիան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Վրաստանը, Ուկրաինան, Ռուսաստանը, Մոլդովան, Բելառուսը, Տաջիկստանը, Լիտվան: Ֆորումի հաղթող ճանաչվեց Տաթև Մելքոնյանի "Я здесЪ" ներկայացումը, որն իրավունք ստացավ հաջորդ տարի մասնակցելու Մոսկվայի Ա.Պ. Չեխովի անվան հեղինակավոր միջազգային թատերական փառատոնին:
ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակը, որն ավանդաբար աջակցում է թատերական ոլորտի ամենանշանակալի իրադարձություններին, յուրահատուկ մթնոլորտ հաղորդեց ֆորումին: Մասնակիցները և հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու լեգենդար կոնյակը, ինչպես նաև դրա հիման վրա պատրաստված կոկտեյլները, ինչն էլ ոգեշնչման աղբյուր հանդիսացավ օրեր շարունակ տևած ֆորումի ընթացքում:
Այլ նորություններ և իրադարձություններ














