Թանգարանային գիշեր 2019


Ձևավորված ավանդույթի համաձայն, ԱՐԱՐԱՏ թանգարանն այս տարի ևս միացավ «Թանգարանային գիշեր» միջազգային նախաձեռնությանը՝ հյուրընկալելով հարյուրավոր այցելուների: Այս անգամ միջոցառումը նվիրված էր մեծն արտիստ Շառլ Ազնավուրին և նրա արվեստի նոր եզրերի բացահայտմանը: Այսպիսով, մայիսի 18-ին այցելուները հնարավորություն ունեցան մասնակցելու անվճար շրջայցերին մշտական ցուցահանդեսով, որը համալրված էր մաեստրոյին նվիրված հատուկ ինստալյացիայով:
Նախաձեռնության շրջանակներում ԱՐԱՐԱՏ թանգարանում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գրքի շնորհանդեսը, որը հայերեն է թարգմանվել newmag հրատարակչության կողմից: Միջոցառմանը ներկա գտնվեցին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, ճանաչված ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի շարք ներկայացուցիչներ: Միջոցառման ավարտին հյուրերը վայելեցին ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակը, որը հանդիսանում է մեծն արտիստի և ARARAT լեգենդար հայկական կոնյակի համատեղ աշխատանքի արդյունքը՝ սկսված դեռևս 2017 թվականին:
Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը հասանելի էր «Թանգարանային գիշեր» միջոցառման բոլոր այցելուների համար, որոնք թանգարանին կից տեղադրված Բուկինիստ գրախանութի տաղավարից կարող էին ձեռք բերել այն բացառիկ գնով:
Բացահայտելով Շառլ Ազնավուրի ստեղծագործական կյանքի նոր եզրերը՝ ավելի վաղ ԱՐԱՐԱՏ թանգարանում ներկայացված էր «Ազնավուր: Կյանքի պահեր» բացառիկ ցուցահանդեսը, որտեղ այցելուները դիտեցին մաեստրոյի կողմից արված լուսանկարները:
Այլ նորություններ և իրադարձություններ


























































