Թանգարանային գիշեր

Մայիսի 19-ին` ժամը 18:00-ից մինչ կեսգիշեր, քաղաքի բնակիչները և մայրաքաղաքի հյուրերը կարողացան անվճար այցելել ԱՐԱՐԱՏ թանգարան և ծանոթանալ հայկական կոնյակագործության դարավոր ժառանգությանը, ինչպես նաև բացահայտել վարպետության նոր եզրերը:

Թանգարանի ավանդական ծրագրի հետ մեկտեղ այցելուները կարողացան տեսնել ԵՐԵՎԱՆ կոնյակի հազվագյուտ հավաքածուի ժամանակավոր ցուցադրությունը, որի նմուշները հատուկ այս առիթի կապակցությամբ դուրս են բերվել Երևանի կոնյակի գործարանի գանձարանից:

«Հայաստանի համար չափազանց կարևոր ժամանակահատվածում՝ մայրաքաղաքի հոբելյանի տարում, մենք չենք կարող շրջանցել այս պատմական իրադարձությունը և ուրախ էինք լայն հանրությանը ներկայացնել ԵՐԵՎԱՆ կոնյակների մեր բացառիկ հավաքածուն և մանրամասն պատմել դրանց ստեղծման պատմությունը», - նշում է Երևանի կոնյակի գործարանի վաճառքների և շուկայավարության տնօրեն Կարին Մադելրիոն:

ԵՐԵՎԱՆ կոնյակը բացառիկ է միջազգային կոնյակագործության պատմության մեջ: Ստեղծված լինելով 1947 թվականին անգերազանցելի վարպետ Մարգար Սեդրակյանի կողմից՝ այն իր ժամանակների բացարձակ նորարարությունն է, քանզի ի հակառակ գերիշխող կարծիքի, որ կոնյակի թնդությունը չի կարող գերազանցել 50%-ը, ԵՐԵՎԱՆ կոնյակի թնդությունը 57% է, ինչը յուրօրինակ ուժ է հաղորդում բազմաշերտ բույրին:

Հայտնի լինելով Հյուսիսային բևեռ կատարված էքսպեդիցիաների ժամանակ իր կարևոր դերով՝ ԵՐԵՎԱՆ կոնյակը ստեղծվել է վարպետ Սեդրակյանի մտահաղացմամբ, որպեսզի հայկական ջերմությամբ և բնության առատաձեռնությամբ ջերմացնի բևեռագնացներին անգամ ամենասաստիկ ցրտի պայմաններում:

«Գերհաղորդակցվող թանգարաններ» թեմայով ընթացող այս տարվա նախաձեռնության շրջանակներում ԱՐԱՐԱՏ թանգարանը ևս իր այցելուներին ներկայացրեց հաղորդակցության նոր միջոց՝ ընդլայնված իրականության հնարավորություն: Երևանի կոնյակի գործարանի համար հատուկ ստեղծված “ARARAT Yerevan” հավելվածի օգնությամբ հյուրերը կարողացան տեսնել ԱՐԱՐԱՏ թանգարանի ամենախորհրդավոր տեղը:

Հավելվածը հասանելի կլինի հունիսից App Store և Google Play հարթակներում:

Նշենք, որ ԱՐԱՐԱՏ թանգարանը հանդիսանում է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) անդամ:

Կիսվել

Այլ նորություններ և իրադարձություններ

1

Пожалуйста, поверните устройство
для продолжения просмотра сайта

Հետևեք ARARAT ապրանքանշանի նորություններին և իրադարձություններին

ARARAT կոնյակների նորությունները պարբերաբար ստանալու համար, լրացրեք ստորև ներկայացված ձևաթուղթը:

Ինչպե՞ս կարող ենք Ձեզ դիմել.:

Ծննդյան ամսաթիվ*:

Մուտքագրեք նկարում պատկերված ծածկագիրը::

Շնորհակալություն

Ուղղեք Ձեր հարցը

Հարցեր ուղղելու, կարծիք թողնելու կամ խնդրի մասին հաղորդելու համար լրացրեք ստորև ներկայացված ձևաթուղթը:

Ինչպե՞ս կարող ենք Ձեզ դիմել.:

Ծննդյան ամսաթիվ*:

Խնդրում ենք ընտրել ցանկից, թե որ կետին է վերաբերում ԱՐԱՐԱՏ կոնյակի մասին Ձեր հարցը:*

  • որակ
  • որտեղից գնել
  • իսկություն
  • արտադրող
  • համագործակցություն
  • Այցելություն
  • այլ

Եթե ցանկանում եք այցելել Երևանի կոնյակի գործարան և ARARAT Museum, խնդրում ենք լրացնել «Այցելել» ձևաթուղթը:

Մուտքագրեք նկարում պատկերված ծածկագիրը::

Ձեր հարցումը ուղարկված է: Շնորհակալություն

Դարձեք Երևանի Կոնյակի Գործարանի ARARAT Museum-ի հյուրը

Շրջայց-համտեսի գրանցվելու համար կարող եք լրացնել ստորև ներկայացված ձևաթուղթը:

Ինչպե՞ս կարող ենք Ձեզ դիմել.:

Ձեր գտնվելու վայրը:

Ծննդյան ամսաթիվ*:

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇՐՋԱՅՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նախընտրելի ամսաթիվը.*

Շրջայցի նախընտրելի լեզուն.

Մուտքագրեք նկարում պատկերված ծածկագիրը::

Մենք շուտով կգրենք ձեզ ARARAT թանգարանում ձեր շրջայց-համտեսի օրը և ժամը հաստատելու համար:

Թող խաղաղության Ձեր ուղերձը որքան հնարավոր է շատ մարդ տեսնի՝ գտեք պատի վրա Ձեր գրառման հատվածը և տարածեք այն սոցիալական ցանցերում: