«Մինաս. Հին ու բոլորովին նոր» ցուցահանդեսի բացումը


Հունիսի 27-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Մինաս. Հին ու բոլորովին նոր» ցուցահանդեսի բացումը` նվիրված մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան 90-ամյակին: Հոբելյանական ցուցադրությունը մեկտեղել է շուրջ 90 աշխատանք՝ Հայաստանի Ազգային պատկերասրահից, Երևանի Ժամանակակից արվեստի, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի, Երևանի Ռուսական արվեստի, Արամ Խաչատրյանի թանգարաններից և հայաստանյան մասնավոր հավաքածուներից: Ցուցահանդեսը համակողմանիորեն բացահայտում է նկարչի գործունեությունը ամենատարբեր բնագավառներում՝ գեղանկարչություն, գրաֆիկա, բեմանկարչություն, կինեմատոգրաֆիա, որոնք ուղեկցվում են փաստավավերագրական նյութերով:
Ցուցահանդեսի բացման գործընկերն էր ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակը: Հյուրերը հնարավորություն ունեցան կիսվելու երեկոյի տպավորություններով 10 տարվա հնացման Ախթամար կոնյակի շուրջ, ինչպես նաև վայելելու լեգենդար կոնյակի հիմքի վրա պատրաստված ARARAT Premiere և ARARAT Old Fashioned Syunik կոկտեյլները:
Այլ նորություններ և իրադարձություններ

















